Կարծիք

15.04.2020 19:19


ԱԺ բարձր ամբիոնից լավ թուրք ու ադրբեջանցի փնտրող պատանյակին այս գրառումն ուղարկեք

ԱԺ բարձր ամբիոնից լավ թուրք ու ադրբեջանցի փնտրող պատանյակին այս գրառումն ուղարկեք

Քիչ առաջ աչքովս տեսանյութ ընկավ, ԱԺ բարձր ամբիոնից մի պատանյակ լավ թուրք ու ադրբեջանցի էր փնտրում, անուն ազգանունը չգիտեմ, բայց կխնդրեմ կանչեք կամ այս գրառումը ուղարկեք իրեն, որ Ապրիլի 24-ին ԱԺ ամբիոնից կարդա։

(Իրենն էլ է խորհուրդ կտամ թող արխիվ գնա, անհանգստացա իր համար)։

19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայերի կոտորածների և ցեղասպանության ժամանակ սեռական բռնությունները հաճախ տեղի էին ունենում հրապարակայնորեն` փողոցներում, եկեղեցիներում, զորանոցներում, աքսորի ճանապարհներին, ընտանիքի անդամների ներկայությամբ` այդ կերպ ստանալով «հանդիսավոր» բնույթ:

Զանգվածային կոտորածներին ու ցեղասպանությանը հատուկ են հանդիսավոր բռնաբարությունները, մանկապղծությունը (պեդոֆիլիան), դիակապղծությունը (նեկրոֆիլիան):

… Մանկապղծություն (պեդոֆիլիա).

Մանկապղծության բազմաթիվ դեպքեր հայտնի են նաև Ադանայի կոտորածների ժամանակ: Համիդիե գյուղաքաղաքի վրա հարձակվելիս տղամարդկանցից շատերն իրենց կրքերը բավարարել են` 6-10 տարեկան երեխաներին իրենց ծնողների ներկայությամբ բռնաբարելով:[10] Հայտնի է, որ Գեոզալթում բռնաբարվել են 7-8 տարեկան բոլոր երեխաները[11]: Վերապրողներից մեկի պատմության համաձայն` Խարբերդից Ուրֆա տարագրության ճանապարհին բռնաբարվել են բոլոր կանայք և 8-10 տարեկան երեխաները[12]:

… Դիակապղծություն (նեկրոֆիլիա)

Դիակապղծության օրինակ է համիդյան կոտորածների ժամանակ տեղի ունեցած հետևյալ դեպքը. Բիրեջիկում թուրքերը հարձակվում են հայազգի Կարապետի տան վրա, որպեսզի առևանգեն նրա աղջկան, ով հայտնի էր իր գեղեցկությամբ: Աղջիկը, վախեցած վիճակված սոսկալի ճակատագրից, իրեն գցում է ջրհորը և մահանում: Թուրքերը տան մեջ գտնվողներին բոլորին սպանում են, ապա ջրհորից հանում աղջկա դիակը և բռնաբարում` «Փա̃ռք Մուհամմեդին» բացականչություններով: Նրանք ամենուրեք պատմում են իրենց հերոսության մասին և հպարտանում[13]:

Գրականության ցանկ

[10] Սիմոնյան Հ., Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909 թ. ապրիլ), Երևան, 2009, էջ 118:

[11] Նույն տեղում, էջ 105:

[12]Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Մ. Գ. Ներսիսյանի խմբագրությամբ, Երևան, 1991, էջ 462:

[13]Սպիրով Դ., Հայաստանը և Սուլթան Աբդուլ Համիդը, 2000. էջ 43:

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը