Կարծիք

15.04.2020 17:22


Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և ամենայն հայոց աներձագը գնացել էին Լիբանան՝ խնդրեն Արամ Ա-ին գլխավորի այդ ազգակործան աղանդավորական շարժումը, ինչին ի պատասխան կոպիտ մերժում էին ստացել

Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և ամենայն հայոց աներձագը գնացել էին Լիբանան՝ խնդրեն Արամ Ա-ին գլխավորի այդ ազգակործան աղանդավորական շարժումը, ինչին ի պատասխան կոպիտ մերժում էին ստացել

Երեկ խոր վշտով տեղեկացա, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մամլո քարտուղար Մանե Գևորգյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում պատահաբար հայտնված Ալեն Սիմոնյանը և կողքից էլի մանր-մունր մի քանի սորոսածին գրանտակերներ բորենու նման հարձակվել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա:

Իսկ թեման մեկն է՝ Գարեգին Բ-ի կոչը՝ Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ, Ազգային հերոս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Փաշինյան Նիկոլի մամլո քարտուղարը հայտարարեց, թե «Կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ»:
Կարելի է, իհարկե, ամոթանք տալ Մանեին և ավելի շատ Մանեին թելադրողին, բայց բարոյախրատական նորմերը թողնում եմ հանրությանը: Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչու են կառավարությունը և ԱԺ-ն այսքան մտահոգված Կաթողիկոսի կոչով, չէ որ նրա կոչը վերաբերում է Հայաստանի Հանրապետության 3-րդ անկախ ուժին՝ դատական համակարգին: Իհարկե բոլորիս համար պարզ է, որ Նոր, Թավշյա, Պուպուշ, Ոչ բռնի Հայաստանում դիկտատուրան այնքան է ծաղկել, որ դատավորները ուզեն, թե չուզեն վարչապետի ցուցումով և ԱԱԾ պետի հրամանով կալանք են տալիս և հիմա պետական (Ծ)այրերը խառնվել են իրար: Քանի որ ինչքան էլ իշխանությունը նրանց ձեռքում է, բայց հայ ժողովրդի համար առավել ընդունելի է հոգևոր հոր խոսքը:
Որպես հավելում՝
2018 թվականին կազմակերպված Ամենայան Հայոց Կաթողիկոսի վրա անհաջող հարձակումից հետո Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և ամենայն հայոց աներձագը գնացել էին Լիբանան, որպեսզի խնդրեն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին գլխավորի այդ ազգակործան աղանդավորական շարժումը, ինչին ի պատասխան կոպիտ մերժում էին ստացել: Դրանից հետո նույն խնդրով Լիբանան էր այցելել նաև Փաշինյանը:

Մենք պետք է օրինակ վերցնենք մեր հոգևոր հայրերից, դառնանք միասնական և պայքարենք պետությունը քանդող և ազգ ու կրոն վաճառող դավադիրների դեմ:

Նարեկ Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը