Նրանք անում են այն, ինչի ունակ են, ինչի համար «աճեցվել» են և «բերվել» իշխանության. մեկը` վարչապետի դերում, մյուսը` ԱԺ ծանծաղամիտ փոխխոսնակի կամ քայլարած շարքային երեսփոխանի, երրորդը` վարչապետին կից հանրային խորհրդի գլուխ կարգված մի վերջացած սրիկայի, մեկ ուրիշը`պալատական ծաղրածուի դերում. պղծում են «ձեռքի տակ ընկածը»` Արցախյան ազատամարտ, Բանակ, Եկեղեցի, Պետություն, պետական ինստիտուտներ, պատմություն... Ամե՛ն, ամե՛ն ինչ, որ ժողովրդին ժողովուրդ է դարձնում, հային` հայ։
Հիշենք` ովքե՛ր են սրանց անձնական, «բարոյական» և քաղաքական պաշտպանության տակ, ովքեր` կույր ատելության, վրեժխնդրության, «շնաբարո հարձակումների» թիրախում, և պարզ կլինի` այլ կերպ չէր էլ կարող լինել։
Այն, ինչ կատարվում է, մասնավորապես, Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ընդգծված զուսպ, հավասարակշիռ, անգամ` զգուշավոր հայտարարության շուրջ, «պատմական օրինաչափություն» է. երբ բանականությունը լռում է, տրամաբանության, քաղաքագիտության, իրավունքի, օրենքի տարրական կանոնները չեն գործում, կեղտը հայտնվում է «վերևում» և իրենով անում, հարամում այն ամենը, ինչի մոտով անցնում է...
Երբ կեղտը հայտնվում է ջրի երեսին

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից