Կարծիք

15.04.2020 16:53


Բա որ չեն ասում՝ բանակը ու եկեղեցին պետք է քաղաքականությունից դուրս լինեն

Բա որ չեն ասում՝ բանակը ու եկեղեցին պետք է քաղաքականությունից դուրս լինեն

Բա որ չեն ասում՝ բանակը ու եկեղեցին պետք է քաղաքականությունից դուրս լինեն: Երկու կառույց, որոնց շնորհիվ կա հայ ազգ ու հայկական պետություններ, պիտի քաղաքականությամբ չզբաղվեն: Բա ո՞վ պիտի զբաղվի: Անպիտան հիմարնե՞րը, խաբեբաներն ու զրպարտողնե՞րը, մարդիկ, որոնք ոչ մի կենասագրություն չունեն:

Մի հատ բռնեք երկրի հիմնական քաղաքական հարթակ համարվող ԱԺ ղեկավար կազմի կենասագրությունը նայեք էլի..., եթե գտնեք, իհարկե: Այ իրենք պիտի զբաղվեն քաղաքականությամբ, իսկ վիճակագրորեն ամենակիրթ, ամենազուսպ, ամենաՆՎԻՐՎԱԾ, ամենախիզախ մարդիկ` չպիտի՛:

Քաղաքականությունից դուրս լինելը նույն է, ոնց որ ֆիզիկայի օրենքներից դուրս լինես: Ֆիզիկայի օրենքներից դուրս լինելու համար կամ աստված պիտի լինես, կամ դիակ, իսկ քաղաքականությունից դուրս լինելու համար կա՛մ բոմժ պիտի լինես, կա՛մ անբարոյական, որ ոչ մի հարցում դիրքորոշում չունենաս:

Հայաստանում քաղաքականություն պիտի մշակեն երեք խմբի ՆՎԻՐՅԱԼ ներկայացուցիչներ` հոգևորականներ, զինվորականներ ու քաղ. ծառայողները: Մարդիկ, որոնք այս երեք ոլորտին նվիրել են իրենց կյանքը:

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը