Կարծիք

15.04.2020 16:35


Ձեռքերդ հեռո՛ւ

Ձեռքերդ հեռո՛ւ

Դատավոր Ալեքսանդր Ազարյանը այն անձնավորությունն է, ով առաջինը հայտարարեց, որ չի պատրաստվում կատարել Նիկոլի քմահաճույքները։

Այսօր երկրում իրավական և արդարադատության համակարգում ստեղծել է մի այնպիսի իրավիճակ, որը առհասարակ որևէ աղերս չունի արդարադատության իրականացման հետ։ Այսօր որպես օրենք է ներկայացվում երկրի վարչապետի՝ այդ պահին մտքով անցած քմահաճույքը, որը ի կատար է ածվում իրավապահ որոշ կառույցների և իշխանության պատվերները կատարող՝ հենց նույն Նիկոլի նշած` "վնգստացող" դատավորների թեթև ձեռքով։

Եվ այս ամենից արդեն պարզ են դառնում իշխանության կողմից Ազարյանի վրա տարատեսակ ճնշումներ գործադրելու պատճառները։ Այս ամենով, նրանք փորձ են կատարում դատական համակարգը ամբողջովին վերցնել սեփական վերահսկողության տակ։

Դատավոր Ազարյանը այն եզակի դատավորների շարքին է պատկանում, ում շնորհիվ այսօր դեռ վերջնականապես չի տապալվել դատական համակարգը։

Սարգիս Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը