Կարծիք

15.04.2020 16:26


Հոգևոր Առաջնորդի խոսքը պարզապես լսում են

Հոգևոր Առաջնորդի խոսքը պարզապես լսում են

Ես ինձ իրավունք չեմ կարող վերապահել վերլուծելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքերը կամ որևէ կերպ մեկնաբանելու այն: Իմ համեստ կարծիքով, Հոգևոր Առաջնորդի խոսքը պարզապես լսում են: Վեհափառ Հայրապետի խոսքը չեն դիտարկում քրեադատավարական ընթացակարգերի լույսի ներքո, առավելևս, երբ քրեադատավարական իմաստով արդեն իսկ խոսվել է Եվրոպայի խորհրդի երկու բարձրագույն մարմինների կողմից՝ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի և Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից:

Ի դեպ՝ հենց այդ երկու մարմինների հրապարակային դիրքորոշումները ոչ միայն պարզապես վերաբերելի են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխմանը, այլ հենց հստակ հիմնավորում են դրա անհրաժեշտությունը:

Ես, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ, հպարտ եմ մեր պատմությունով և տեղին է պարզապես նշել մեր Սահմանադրության 18-րդ հոդվածը. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:

Որպես սահմանադրագետ՝ գտնում եմ, որ այս նորմը պետք է լինի Սահմանադրության ԱՆՓՈՓՈԽԵԼԻ հոդվածների շարքում:

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը