Աննա Դանիբեկյանն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի, ուստի՝ հետաքրքրող հարցերը կարող են ուղղել դատավորին. Երևանի դատարանի աշխատակազմի պատասխանը՝ փաստաբանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն արդեն երրորդ դիմումն է հասցեագրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմին՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների վերաբերյալ մի շարք հարցեր բարձրաձայնելով, և կրկին սպառիչ պատասխան չի ստացել:
«Փաստինֆո»-ն Հովհաննես Խուդոյանից տեղեկացավ, որ Դատավոր Աննա Դանիբեկյանին առնչվող հարցերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարը չի պատասխանել՝ նշելով, որ դատավոր Աննա Դանիբեկյանն աշխատանքի կներկայանա ապրիլի 17-ին, հետևաբար՝ բարձրացված հարցերը փաստաբանը կարող է ուղղել դատավոր Աննա Դանիբեկյանին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Նախորդ երկու դիմումներով փաստաբանը փորձել է տեղեկանալ՝ Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի, անհրաժեշտ փաստաթղթային հիմքերի և աշխատանքի վերադառնալու ժամկետների մասին, ինչ քայլեր են ձեռնարկվել՝ դատավոր Աննա Դանիբեկյանի համաձայնությունը ստանալու և տեղեկատվություն տրամադրելու համար: Երկրորդ դիմումին ի պատասխան՝փաստաբանը տեղեկացել էր, որ դատավոր Աննա Դանիբեկյանը մինչև սույն թվականի ապրիլի 16-ը գտնվելու է ժամանակավոր անաշխատունակության վիճակում, այն չերկարաձգելու դեպքում կներկայանա աշխատանքի: Երրորդ դիմումով փաստաբանը չէր բացառել, որ հանցագործության մասին հաղորդում կներկայացնի:
Նա կրկնել է նախկինում դատարանի աշխատակազմի ղեկավարին հասցեագրած, բայց այդպես էլ սպառիչ պատասխաններ չստացած հարցերը։ Մասնավորապես հետաքրքրվել է, թե կոնկրետ որ օրն է հայտնի դարձել, որ դատավոր Աննա Դանիբեկյանը ժամանակավոր անաշխատունակության վիճակում է գտնվելու մինչև ապրիլի 16-ը և ինչ եղանակով է ստացվել տեղեկատվությունը, արդյո՞ք մինչև սույն դիմումը ստանալը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարը կամ այլ ներկայացուցիչները փորձ կատարե՞լ է ճշտել՝ տիկին Դանիբեկյանը համաձայն է արդյոք, որ բացակայության հիմքերը /առողջական վիճակը, հիմնավորող փաստաթղթերը/ ներկայացվեն պարոն Քոչարյանի պաշտպաններին, արդյո՞ք 2-րդ և կամ 3-րդ հարցում նշված գործողությունների արդյունքում տիկին Դանիբեկյանը տվել է իր համաձայնությունը, համաձայնության բացակայության դեպքում՝ ինչ պատճառաբանությամբ է հրաժարվել տիկին Դանիբեկյանը տեղեկատվություն տրամադրելուց: Բացի այդ՝ փաստաբանը նաև հետաքրքրվել է, թե արդյո՞ք դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության և այդ պատճառով բացակայության մասին տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և, եթե այո, ապա երբ է դատարանի աշխատակազմի կամ դատարանի այլ ներկայացուցչի հայտնի դարձել այդ տեղեկությունը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 17-ին նշանակված Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել էր՝ դատավորի վատառողջ լինելու պատճառաբանությամբ: Իսկ դրանից մեկ օր առաջ՝ մարտի 16-ի երեկոյան, պաշտպանները Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատարան։ Ընդ որում՝ նախապես ճշտել էին դատարանից, որ նշանակված նիստը կայանալու է , բայց չի կայացել։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ դատավորը վիրահատվել է և պարզ չէ, թե որքան կտևի հետվիրահատական շրջանը: Օրերս մամուլում տեղեկատվություն տարածվեց, որի համաձայն՝ Աննա Դանիբեկյանը ենթարկվել է քթի վիրահատության՝ պետպատվերով: