Լրահոս

15.04.2020 14:41


Տավուշի մարզում Nissan XTrail-ով վթարի է ենթարկվել Հովք համայնքի ղեկավարը. կա վիրավոր

Տավուշի մարզում Nissan XTrail-ով վթարի է ենթարկվել Հովք համայնքի ղեկավարը. կա վիրավոր

Երեկ՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում Հովք համայնքի բնակիչ՝ 40-ամյա Գրիգոր Գևորգյանը իր վարած Nissan XTrail մակնիշի 35 CԼ 328 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 127 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Գևորգյանը Հովք համայնքի ղեկավարն է։

Մանրամանսերը՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը