Ոստիկանության ծառայողը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում. կա վիրավոր (տեսանյութ)
Երեկ՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Opel մակնիշի 36 MS 344 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս անհայտ պայմաններում, Երեւան-Սպիտակ ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը, ում առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություներով՝ հիվանդանոց տեղափոխվածը ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի ծառայող է:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: