Կարծիք

15.04.2020 14:15


Հորդորում եմ այսպես կոչված թավշյա վարչապետերին ապաշխարհել

Հորդորում եմ այսպես կոչված թավշյա վարչապետերին ապաշխարհել

Հայ Առաքելական եկեղեցին մեր հայ ազգի ինքնության և հայ կոչվելու անձնագիրն է:

Հայ Առաքելական եկեղեցին իր ուրույն տեղը ունի մեր դարավոր պատմության մեջ՝ Ղարաբաղյան շարժումից սկսված մինչև՝ պետության կայացում, այն հանդիսացել է հիմքը, հիմքը՝ նոր հաղթանակների:

Այսօր ապրելով Սփյուռքում և հետևելով իմ պատմկան Հայրենիքում, իմ չքնաղ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, տեսնելով թե ինչպես են անարգվում մեր սուրբ եկեղեցիները, որտեղ մենք կնքվել ենք, հայ քրիստոնյաներ ենք դարձել և զավակներն ենք դարձել Առաքելական եկեղեցու, պարտավոր ենք բոլորովս սատար կանգնելու Վեհափառ Հայրապետին, Մայր Աթոռին, մեր պատմությանը, հավատքին: Մենք չենք խառնվել ՀՀ ներքաղաքական կյանքին, բայց եկեղեցու հանդեպ այս վերաբերմունքը, յուրաքանչյուր Սփյուռքում ապրող հայի մեջ արթնացնում և հիշեցնում է իր արմատների, իր տեսակի մասին:

Կոչ եմ անում որոշ մոլորված տաք գլխով զազրամիտներին հեռու մնալ մեզ համար սրբություն հանդիսացող արժեքներից:

Հորդորում եմ այսպես կոչված թավշյա վարչապետերին ապաշխարհել, զինվել իմաստնությամբ և հեռու մնալ մեր սուրբ եկեղեցիներից և մեր Վեհափառ Հայրապետից:

Ես չգիտեմ, թե Աստված ձեզ ե՞րբ և ի՞նչպես կների, բայց վստահ եմ, որ պատմությունը չի մոռանա:

Անդրանիկ Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը