Կարծիք

15.04.2020 14:06


Պողոսների իշխանությունը և Քոչարյանի գործը

Պողոսների իշխանությունը և Քոչարյանի գործը

Քանի դեռ դատարանը չէր փոխել Քոչարյանի կալանքը, դատարանների հետ ոչ մի խնդիր չկար։ Իսկ երբ փոխեց խափանման միջոցը, Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանները։

Քանի դեռ ՍԴ-ն վարույթ չէր ընդունել Քոչարյանի գործը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը իշխանությունների համար ընդունելի անձ էր։ Արարատ Միրզոյանն էլ համարում էր, որ իրենք գործ չունեն դատական իշխանության հետ, իսկ Հրայր Թովմասյանի հրաժարականի կարիքը չկա։

Քանի Կաթողիկոսը չէր խոսել Քոչարյանի մասին, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նրա հետ քննարկում էր Հայաստանի և Առաքելական եկեղեցու հզորացման մասին հարցեր։ Իսկ երբ խոսեց Քոչարյանի մասին, նույն Ալենի համար դարձավ քաղաքացի Կտրիճ Ներսիսյան ու մարդ, ում հրաժարականը պահանջում են հազարավոր քաղաքացիներ։

#պողոսներիիշխանություն

Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը