Կարծիք

15.04.2020 13:47


Իշխանության սանձարձակ, անբարո և փնթի արշավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ

Իշխանության սանձարձակ, անբարո և փնթի արշավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ

Հետեւելով իշխանության սանձարձակ, անբարո եւ փնթի արշավին Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, հարց է ծագում` Հայոց պետության եւ ժողովրդի համար ի՞նչն է ավելի վտանգավոր՝ կորոնավիրո?ւսը, թե՞ հանրային համերաշխության վրա թքող եւ հոգեւոր արժեքները ծաղրող այս ապազգային, անաստված եւ քստմնելի իշխանությունները։

***

Քրիստոնեական, ազգային եւ պետական պահվածքը Վեհափառի կողմից, անշուշտ, գնահատելի է։

Բայց նա ավելին արեց, քան թվում է առաջին հայացքից։ Իր խոսքը միայն Ռոբերտ Քոչարյանի մասին չէր։

Նա թույլ տվեց բացահայտել բոլոր նրանց, ովքեր հոգիները սատանային վաճառած, կյանքում գործած բազում սրբապղծություններին եւս մեկը գումարելով, պարգեւավճարային ուգառում, ժողովրդի վրա հեգնելով, իրար հերթ չտալով, հրմշտոցի եւ սատանեական էքստազի մեջ՝ պատռում են սեփական դիմակները։

Հավատացյալ եւ աստվածասեր ժողովուրդ հայ, տե’ս նրանց իրական դեմքը, հիշի’ր նրանց՝ անուն առ անուն։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը