«Թավշապետերի» ընկալմամբ՝ Հայ եկեղեցու դեմ կուտակած մաղձն արտանետելու լրացուցիչ առիթ էր
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի վերջին հայտարարությունն ավելի շուտ յուրօրինակ լակմուսի թղթի դեր կատարեց:
Կաթողիկոսը, հիշեցնենք, անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության խնդրին, մասնավորապես, նշել է. «Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին՝ կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:
Վեհափառի խոսքի շեշտադրումները, եթե կուզեք՝ Հայրապետական հորդորը, կարծում ենք, ընկալելի պիտի լինեն ցանկացած հայ քրիստոնյայի համար: Ավելին, նույնիսկ իրենց անհավատ կամ աթեիստ համարող հայրենակիցներից շատերին պետք է որ ընկալելի լինի ընգծված մոտեցումը: Ի վերջո, եթե իշխանության հասած «թավշապետերի» բուն նպատակը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հաշվեհարդարտեսնելը չէ, պարզ ասած՝ մարդու «գլուխն ուտելը» չէ, ապա նման իրավիճակում երկրի թիվ 1 քաղբանտարկյալի առողջության հարցը կամ, ինչպես կաթողիկոսն է նշել՝ համավարակի շրջանում նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից ապահովագրելը կարևոր նշանակություն ունի:
Մի կողմից, իհարկե, կանխատեսելի է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը անհաղորդ կմնան Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորին: Այսինքն՝ ոչինչ էլ չեն անի:
Հենց այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, այսպես ասեմ՝ քաղաքական սանն է կամ աշակերտը: Չմոռանանք, որ օրինակ, 2008-ի մարտի 1-ին, երբ դեռ զոհեր չկային, Ամենայն Հայոց կաթողիկոսը գնացել էր Տեր-Պետրոսյանի հետ զրուցելու, բայց վերջինս կոպիտ ասած՝ տան դուռը չէր բացել Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջ: Նիկոլ Փաշինյանը հազիվ թե այլ օրինակ դրսևորեր:
Ի վերջո, անկախ պետականության վերականգնումից ի վեր, վերջին 30 տարիների ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու, Մայր Աթոռի ու անմիջականորեն Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ամենացինիկ, լկտի, անբարո և կեղտոտ հարձակումները իրականացվել են վերջին երկու տարիների ընթացքում, այն բանից հետո, երբ իշխանության եկան Նիկոլ Փաշինյանն ու իր «թավշապետերը»:
Այդտեղ ոչ մի պատահականություն չկա: Ինչպես պատահականություն չկա այն ամենում, որ վերջին երկու տարիներին առավել ագրեսիվ քարոզչություն են իրականացնում ամենատարբեր տոտալիտար աղանդների հետևորդներ, զանազան լգբտ-ներ ու նման խնդիրներ ունեցողների միավորված խմբեր, ավանդական արժեհամակարգը փլուզելու համար դրսից ֆինանսավորվող սուբյեկտներ:
Մի խոսքով, պատկերը բնութագրող ժողովրդական խոսք կա, որը տեղին է. «Կարմիր կովը կաշին չի փոխի»: Այնպես որ, եթե Գարեգին Երկրորդ կաթողիկոսը չասեր, այլ, ենթադրենք՝ Ներսես Աշտարակեցին կամ Ներսես Շնորհալին ասեին, ապա, միևնույն է, Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը ականջալուր չէին լինելու: Իրենք իրենց անձնական քինախնդրության վրա են կենտրոնացած:
Հետևաբար, միանգամայն սպասելի էր, որ իշխանական ամբողջ կոհորտան, ամենատարբեր ալենսիմոնյաններ, ստյոպասաֆարյաններ և նմանօրինակ կերպարներ վերստին հարձակվելու են թե՛ Վեհափառի վրա, թե՛ Հայ Առաքելական եկեղեցու վրա, «թարմացնելու» էին այս թեմայով հաճախ իրենց իսկ հորինած «առասպելները», մեղադրանքները և ճամարտակությունները: Սկզբունքորեն, արդեն մեկ օր է, ինչ իշխանական ու իշխանապաշտական քարոզչությունը դրանով էլ զբաղված է:
Այդ «դիրքորոշումից» առանձնապես հեռու չէ և Նիկոլ Փաշինյանը, ով իր խոսնակի միջոցով է արձագանքել կաթողիկոսի հայտարարությանը` ըստ էության բացասական պատասխանելով, բուն շեշտադրման վերաբերյալ նշելով, թե՝ «մեկնաբանություն չունեն Վեհափառի հույսերի ու ցանկությունների վերաբերյալ»:
Այլ կերպ ասած, կաթողիկոսի նշված հայտարարությունը, «թավշապետերի» ընկալմամբ, ընդամենը լրացուցիչ առիթ է՝ Հայ Առաքելական եկեղեցու և անձամբ կաթողիկոսի դեմ իրենց կուտակած մաղձը արտանետելու համար: Այո՛, կաթողիկոսի հայտարարությունը այդ իմաստով «լակմուսի թուղթ» է, որ ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ կարգի ու ինչ ցածր նկարագրի տեր կերպարներ են հայտնվել իշխանության վերնամասում:
Պարզից պարզ է, որ Գարեգին Երկրորդն ինքն էլ շատ լավ գիտակցում էր, թե իր հայտարարությանը ինչ արձագանքներ կարող են հաջորդել «թավշյա» իշխանականների կողմից: Բայց Գարեգին Երկրորդը իրապես Վեհափառին արժանի կեցվածք է դրսևորել, նաև՝ քաղաքացիական արիություն և ասել է այն, ինչի մասին չի կարելի լռել: Դա հարգանքի ու գնահատանքի արժանի վարք է, որ ավելի է բարձրացնում նրա դիրքը: Իսկ երփնաձայն աղմկող զանազանաբարո ներսմտնուկներնինչպես ցածում էին, այնտեղ էլ կմնան, եթե ավելի չընկնեն:
«Թավշապետերի» ընկալմամբ՝ Հայ եկեղեցու դեմ կուտակած մաղձն արտանետելու լրացուցիչ առիթ էր
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի վերջին հայտարարությունն ավելի շուտ յուրօրինակ լակմուսի թղթի դեր կատարեց:
Կաթողիկոսը, հիշեցնենք, անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության խնդրին, մասնավորապես, նշել է. «Հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին՝ կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»:
Վեհափառի խոսքի շեշտադրումները, եթե կուզեք՝ Հայրապետական հորդորը, կարծում ենք, ընկալելի պիտի լինեն ցանկացած հայ քրիստոնյայի համար: Ավելին, նույնիսկ իրենց անհավատ կամ աթեիստ համարող հայրենակիցներից շատերին պետք է որ ընկալելի լինի ընգծված մոտեցումը: Ի վերջո, եթե իշխանության հասած «թավշապետերի» բուն նպատակը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելը չէ, պարզ ասած՝ մարդու «գլուխն ուտելը» չէ, ապա նման իրավիճակում երկրի թիվ 1 քաղբանտարկյալի առողջության հարցը կամ, ինչպես կաթողիկոսն է նշել՝ համավարակի շրջանում նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից ապահովագրելը կարևոր նշանակություն ունի:
Մի կողմից, իհարկե, կանխատեսելի է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը անհաղորդ կմնան Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորին: Այսինքն՝ ոչինչ էլ չեն անի:
Հենց այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, այսպես ասեմ՝ քաղաքական սանն է կամ աշակերտը: Չմոռանանք, որ օրինակ, 2008-ի մարտի 1-ին, երբ դեռ զոհեր չկային, Ամենայն Հայոց կաթողիկոսը գնացել էր Տեր-Պետրոսյանի հետ զրուցելու, բայց վերջինս կոպիտ ասած՝ տան դուռը չէր բացել Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջ: Նիկոլ Փաշինյանը հազիվ թե այլ օրինակ դրսևորեր:
Ի վերջո, անկախ պետականության վերականգնումից ի վեր, վերջին 30 տարիների ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու, Մայր Աթոռի ու անմիջականորեն Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ամենացինիկ, լկտի, անբարո և կեղտոտ հարձակումները իրականացվել են վերջին երկու տարիների ընթացքում, այն բանից հետո, երբ իշխանության եկան Նիկոլ Փաշինյանն ու իր «թավշապետերը»:
Այդտեղ ոչ մի պատահականություն չկա: Ինչպես պատահականություն չկա այն ամենում, որ վերջին երկու տարիներին առավել ագրեսիվ քարոզչություն են իրականացնում ամենատարբեր տոտալիտար աղանդների հետևորդներ, զանազան լգբտ-ներ ու նման խնդիրներ ունեցողների միավորված խմբեր, ավանդական արժեհամակարգը փլուզելու համար դրսից ֆինանսավորվող սուբյեկտներ:
Մի խոսքով, պատկերը բնութագրող ժողովրդական խոսք կա, որը տեղին է. «Կարմիր կովը կաշին չի փոխի»: Այնպես որ, եթե Գարեգին Երկրորդ կաթողիկոսը չասեր, այլ, ենթադրենք՝ Ներսես Աշտարակեցին կամ Ներսես Շնորհալին ասեին, ապա, միևնույն է, Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը ականջալուր չէին լինելու: Իրենք իրենց անձնական քինախնդրության վրա են կենտրոնացած:
Հետևաբար, միանգամայն սպասելի էր, որ իշխանական ամբողջ կոհորտան, ամենատարբեր ալենսիմոնյաններ, ստյոպասաֆարյաններ և նմանօրինակ կերպարներ վերստին հարձակվելու են թե՛ Վեհափառի վրա, թե՛ Հայ Առաքելական եկեղեցու վրա, «թարմացնելու» էին այս թեմայով հաճախ իրենց իսկ հորինած «առասպելները», մեղադրանքները և ճամարտակությունները: Սկզբունքորեն, արդեն մեկ օր է, ինչ իշխանական ու իշխանապաշտական քարոզչությունը դրանով էլ զբաղված է:
Այդ «դիրքորոշումից» առանձնապես հեռու չէ և Նիկոլ Փաշինյանը, ով իր խոսնակի միջոցով է արձագանքել կաթողիկոսի հայտարարությանը` ըստ էության բացասական պատասխանելով, բուն շեշտադրման վերաբերյալ նշելով, թե՝ «մեկնաբանություն չունեն Վեհափառի հույսերի ու ցանկությունների վերաբերյալ»:
Այլ կերպ ասած, կաթողիկոսի նշված հայտարարությունը, «թավշապետերի» ընկալմամբ, ընդամենը լրացուցիչ առիթ է՝ Հայ Առաքելական եկեղեցու և անձամբ կաթողիկոսի դեմ իրենց կուտակած մաղձը արտանետելու համար: Այո՛, կաթողիկոսի հայտարարությունը այդ իմաստով «լակմուսի թուղթ» է, որ ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ կարգի ու ինչ ցածր նկարագրի տեր կերպարներ են հայտնվել իշխանության վերնամասում:
Պարզից պարզ է, որ Գարեգին Երկրորդն ինքն էլ շատ լավ գիտակցում էր, թե իր հայտարարությանը ինչ արձագանքներ կարող են հաջորդել «թավշյա» իշխանականների կողմից: Բայց Գարեգին Երկրորդը իրապես Վեհափառին արժանի կեցվածք է դրսևորել, նաև՝ քաղաքացիական արիություն և ասել է այն, ինչի մասին չի կարելի լռել: Դա հարգանքի ու գնահատանքի արժանի վարք է, որ ավելի է բարձրացնում նրա դիրքը: Իսկ երփնաձայն աղմկող զանազանաբարո ներսմտնուկներն ինչպես ցածում էին, այնտեղ էլ կմնան, եթե ավելի չընկնեն:
Արմեն Հակոբյան