Տնտեսական

15.04.2020 13:33


ԵՄ-ն Հայաստանին 92 մլն եվրո աջակցություն կհատկացնի. էկոնոմիկայի փոխնախարար

ԵՄ-ն Հայաստանին 92 մլն եվրո աջակցություն կհատկացնի. էկոնոմիկայի փոխնախարար

Դինամիկ կերպով քննարկվում են ԵԱՏՄ շրջանակներում առաջարկ ներկայացվի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Կառավարության կողմից, որ տնտեսական և սոցիալական նշանակություն ունեցող որոշ ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը ժամանակավոր կա´մ իջեցվեն կա´մ զրոյացվեն: Այս մասին այսօր Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Նա նշեց, որ հիմա քննարկվում է, թե որ ապրանքներին պետք է առաջնահերթություն տալ, որոնք մեծ նշանակություն կունենան տնտեսության մեջ:

ԵՄ շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ Վարոս Սիմոնյանը նշեց, որ ԵՄ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ՝ կհատկացվի 92 մլն եվրո աջակցություն:

«Աջակցությունը կուղղվի մի շարք ոլորտների, մասնավորապես՝ առողջապահական համակարգին, ճգնաժամից առավել տուժած քաղաքացիներին և փոքր ու միջին ձեռնարկատիրություններին: Աջակցության չափը դեռ քննարկման փուլում է»,- ասաց նա և հավելեց, որ աջակցությունը տրամադրվելու է բոլոր այն երկրներին, որոնք դրա կարիքն ունեն:

Էկոնոմիկայի նախարարության խոսնակը հավելեց, որ ԵՄ-ի կողմից 456.500 եվրոյի չափով աջակցություն կտրամադրվի նաև ՀՀ գյուղատնտեսության ոլորտին:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը