Կարծիք

15.04.2020 13:11


Նախկինում արդեն Վեհափառ շրջապատած կռապաշտնե՛ր, շրջափակե՛ք Մայր Աթոռը

Նախկինում արդեն Վեհափառ շրջապատած կռապաշտնե՛ր, շրջափակե՛ք Մայր Աթոռը

Մեծ հաշվով ո՛չ կրոնական հայացքները կապ ունեն, ո՛չ Գարեգին Երկրորդի անձը, հավասարապես ո՛չ քաղաքական հայացքները կապ ունեն, ո՛չ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի անձը՝ խնդիրն աշխարհիկ ու հոգևոր այն սյուներն են, որոնց վրա էլ պահվում է պետությունն, ինչի մասին նվազ պատկերացում նույնիսկ չունի սույն իշխանությունը։

Գարեգին Բ-ի գահակալումն էլ եմ երբեմն քննադատել, Սերժ Սարգսյանի իշխանությունն էլ, մինչդեռ երբ կռապաշտ խուժանը շրջափակեց Վեհափառին, առաջիններից նրան սատարեցի, երբ Երրորդ Նախագահը ներքաշվեց իրավական աբսուրդ տիրույթ, դատարանի առջև էի՝ գնացել էի աջակցությունս իրեն հայտնելու, ավելին՝ եթե Առաջին Նախագահի դեմ սանձազերծված լիներ այն, ինչ Երկրորդ Նախագահի դեմ է, նրան ևս պիտի պաշտպանեի, եթե այսօր վարչապետ, վաղը՝ մեղադրյալ Փաշինյանի իրավունքները երաշխավորված չլինեն, նրա պիտի պաշտպանեմ ևս՝ մղումս իրավական ու ուժեղ պետությունն է, ոչ թե սեփական վրեժի իրացումը, պետական մտածողությունն այլ դրսևորում կարծում եմ չունի, պետությունը վերանձնային գաղափար է։

Ի դեմս ԱԺ փոխխոսնակի, Հանրային խորհրդի նախագահի ու վերջապես վարչապետի /իր թերթի հոդվածն՝ ապացույց/ ունենք պետության վրա թքած ունեցող իշխանություն՝ անբարո ու անիրավ։

#Նիկոլը_պետք_է_հեռացվի։

***

Նախկինում արդեն Վեհափառ շրջապատած կռապաշտնե՛ր, շրջափակե՛ք Մայր Աթոռը...

Քոչարյա՛ն, ազատությո՛ւն ...

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը