Կարծիք

15.04.2020 12:58


Ո՞վ է ստում՝ Փաշինյա՞նը, թե՞ նրա պատգամավորը (լուսանկար)

Ո՞վ է ստում՝ Փաշինյա՞նը, թե՞ նրա պատգամավորը (լուսանկար)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր facebook-յան էջում, որը վերնագրել է՝ "Հեղափոխությունից առաջ և հետո. Սաշիկի կամերաները"…

Բացարձակապես որևէ նպատակ չունեմ պաշտպանելու նախկին նախագահի եղբորը, բայց արդարության կողմնակից եմ և նպատակ չունեմ Փաշինյանի շուրթերից դուրս եկած ամեն մի խոսքին հավատալու, քանի որ բազմիցս եմ բացահայտել, թե ինչպես է Հայաստանի վարչապետը շատ անգամներ ստել, կեղծել տվյալները, մանիպուլյացիաների դիմել և ջնջել կամ փակել իր facebook-յան էջում արված գրառումները...

2019 թ․-ին գոնե երկու անգամ անդրադարձ է եղել արագաչափերի սեփականատիրոջ հարցին և երկու անգամ էլ ՀՀ ԱԺ "Իմ Քայլը" խմբակցության պատգամավոր և նախկին բարձրաստիճան ոստիկան՝ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը հերքել է այն լուրերը, որ արագաչափերի բիզնեսը պատկանել է Սաշիկ Սարգսյանին... Parliamentmonitoring-ի լրագրողի ճշտող հարցին, թե այսինքն հերքո՞ւմ եք հայտարարությունները, թե Ալեքսանդր Սարգսյանն առնչություն ունի այդ ամենին, նա կարճ պատասխանել է. "Այո"...

Հարց է առաջանում՝ կամ Փաշինյանն է կրկին ստում, կամ էլ նրա պատգամավորը...

Հ.Գ. Հինգ հոգով նույն հարցի վերաբերյալ վեց երգ են երգում ու այս մակարդակով երկիր են ղեկավարում...

На изображении может находиться: 2 человека, текст
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը