Դարեր ի վեր Հայաստանի, Հայապահպանման և ազգային ինքնության պահպանման սուրբ գործում իր անուրանալի դերն ու նշանակությունն է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցին: Մենք (այդ թվում վերջին օրերին Վեհափառի հասցեին հոխոռտացող սրիկաներից շատերը) տարբեր հարթակներում շփումների ժամանակ հատուկ ընդգծում ենք, որ մենք ենք աշխարհի առաջին Քրիստոնյա ազգը, այդպիսով մեր տեսակի կարևորությունը ի ցույց դնելով:
Ազգի, պետության ու պետականության պահպանման օրհասական պահերին մենք ապավինել ենք մեր հավատքին և դրա զորությամբ պահել մեր գոյը:
Երեկ հերթական անգամ մեր ազգի կրոնական առաջնորդը հայտարարություն է արել՝ գիտակցելով մեր պետականությանը սպառնացող վտանգները, ինչպես նաև Քրիստոնյայի հատուկ բարյացկամության դրսևորմամբ, նաև համավարակի սպառնալիքների գիտակցմամբ՝ փոխել Նախագահ Քոչարյանի խափանման միջոցը...
Հիմա ողջ իշխանական սպասավորների ոհմակը «ֆաս» հրամանը ստացել և հարձակվել է Վեհափառի ուղղությամբ, այս առումով մի քանի նկատառում.
1. Արա, այ անսուրբ հայվաններ, 2008 թվականին, երբ ձեր առաջնորդը և իր քաղաքական պապա Լևոնը ավերում էին երկիրը, Վեհափառը փորձեց հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և ժողովրդին զերծ պահել սպասվող աղետից, սակայն ապարդյուն, Լևոնը չհանդիպեց Վեհափառին՝ մերժելով հանդիպման առաջարկը, նույնիսկ Վեհափառին իր տուն չթողելով: Դուք դա եք տեսել․ սովորել, անսուրբ առաջնորդի սրբապիղծ ժառագներ եք: Այդժամ դուք լռում էիք:
2. Երբ իշխանազավթումը նիկոլականները հորով մորով արեցին, հաջորդ թիրախը կրկին եկեղեցին էր, անլվա մի քանի սրբապիղծ նույնիսկ հարձակվեցին Վեհափառի վրա, իշխանությունը լռեց, և ամեն ինչ հանդարտվեց, երբ Աննայի հիմնադրամի ռեկետը նաև եկեղեցուց գումար շորթեց, Դուք կրկին լուռ էիք:
3. Քրիստոնեությունը աշխարհի ամենամարդասիրական կրոնն է և տրամաբանական է, որ այդ արժեհամակարգի կրող Վեհափառը չի կարող լռել, պետական մահափորձի առնչությամբ, իսկ դուք լուռ եք:
4. Քրիստոնեության 1700-ամյակը բարձր մակարդակով պետական կազմակերպված միջոցառումներով կազմակերպվել է Նախագահ Քոչարյանի օրոք, հենց Նախագահն է սկսել և բարեհաջող ավարտել աշխարհի ամենամեծ Քրիստոնեական կոթողը՝ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցին, իսկ դուք լուռ էիք:
Իսկ դուք լուռ էիք, քանի որ դուք չունեք Հայրենիք, սրբություններ, արժեքներ, կիսաաղանդավորական շակալների խումբ եք, ովքեր հոշոտում են ցանկացածին, ով իրենց խմբային լափակերությանը գնահատական է տալիս...
Դուք կանցնեք, Մեր Եկեղեցին նույնիսկ Թաթար-Մոնղոլները չկարողացան քանդել, քանի որ մեր հավատքը մեր սրտում է, իսկ դուք մեծ դատաստանից վախեցեք:
Ամեն բաշիբոզուկ Վեհափառից է խոսում

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից