Կարծիք

15.04.2020 11:56


Իրապես ցավալի է պետական պաշտոնյաների և ցանկացած հայի նման պահվածքը․ սթափվե՛ք

Իրապես ցավալի է պետական պաշտոնյաների և ցանկացած հայի նման պահվածքը․ սթափվե՛ք

Այսօր, երբ համայն աշխարհը միասնաբար, ոգի ի բռին պայքարում է համավարակի դեմ, երբ չգիտենք, թե վերահաս տնտեսական ճգնաժամը դեռ ինչ ավերածություններ պիտի գործի, երբ մեր սահմանները տևական հարձակումների տակ են, երբ մահվան արհավիրքն է կախված մեր հազարավոր հայրենակիցների գլխավերևում, փոխանակ ազգային միասնության տեսլականով և գաղափարականով համախմբվելու և պայքարելու այս մեծագույն փորձության դեմ, որոշ պետական պաշտոնյաներ, ոչ ավել և ոչ պակաս, ժամանակ են գտել թիրախավորելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և նրա ազգընտիր Գահակալին։

Սթափվե՛ք, սիրելիներ, ձեր դյուրագրգիռ արտահայտությունները, գիտակցաբար և կամ անգիտակցաբար, հակառակություն են սերմանում և պառակտում առաջացնում՝ առանց այդ էլ պառակտված մեր հասարակության մեջ։

Իրապես ցավալի է պետական պաշտոնյաների և ցանկացած հայի նման պահվածքը։ Որպես հոգևոր սպասավոր և Հայաստանի Հանրապետության քաղաքացի խորապես հիասթափված եմ և խստորեն դատապարտում եմ ցանկացած վիրավորական և անհարգալից վերաբերմունք մեր Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նրա ազգընտիր Գահակալի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի նկատմամբ։ Կոչ եմ անում ազգային միասնության և միաբանության։ Աղոթքս է, որ Աստված իմաստություն պարգևի մեր ազգին և մեր պետական պաշտոնյաներին, որպեսզի կարողանանք համախբվել ազգովին և դիմագրավել համավարակի և տնտեսական ճգնաժամի ներկա և տակավին գալիք փորձությունները։ Աստված պահապան մեր ժողովրդին։

Տեր Մեսրոպ Վարդապետ Պարսամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը