Կարծիք

15.04.2020 11:28


Համավարակի դժվարին այս օրերին մի փոքր հոգու և մտքի լայնախոհությունը չէր խանգարի Ձեզ. հոգևորականը՝ Ալեն Սիմոնյանին

Համավարակի դժվարին այս օրերին մի փոքր հոգու և մտքի լայնախոհությունը չէր խանգարի Ձեզ. հոգևորականը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ Ազգային ժողովի Փոխնախագահ Ալեն Սիմոնյանին։

Համավարակի դժվարին այս օրերին մի փոքր հոգու և մտքի լայնախոհությունը չէր խանգարի Ձեզ՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Տիար Ալեն Սիմոնյան։ Վտանգավոր և կործանարար պատերազմական օրեր ենք ապրում՝ միասնական մտածումով և տքնաջան աշխատանքով պայքարելով անտեսանելի թշնամու դեմ, ինչի հետևանքով գրեթե ամեն օր մարդկային կորուստներ ենք ունենում։ Ամենայն Հայոց Հայրապետի մասին Ձեր ոչ տեղին մեկնաբանությունը անմիաբանություն է ծնում՝ առանց այն էլ անմիաբան մեր հասարակության մեջ։

Դուք ընդհանրապես և մասնավորապես այս օրերին՝ որպես օրենսդիր մարմնի ղեկավարներից մեկը, ավելի ողջամիտ և խելամիտ պետք է լինեք՝ գիտակցելով Տիրավանդ այս խոսքի մարդասիրական նշանակությունը. «Ես չեկա միայն առողջներին կանչելու, այլ նաև հիվանդներին»։

Այնուամենայնիվ, մեծապես կարևորելով օրենքի առջև բոլորն են հավասար բանաձևումը՝ սրբագրեք Ձեր գրառումը, քանի որ Ամենայն Հայոց Հայրապետի խոսքը մարդասիրական և հոգևոր կամքի բարի դրսևորում է։

Մեզ այս օրերին և ընդմիշտ միաբանվել է պետք։

Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ

Մաղաքիա Վարդապետ Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը