Կորոնավիրուսից մահացած 66-ամյա տղամարդը ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն, կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
«66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ սրտի իշեմիկ հիվանդություն, որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։ Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։ Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել։
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 44 նոր դեպք և 32 առողջացածներ»,-գրել է նա։