Լրահոս

15.04.2020 11:10


Վարորդների ակցիան վախեցրել է իշխանություններին. «Իրավունք»

Վարորդների ակցիան վախեցրել է իշխանություններին. «Իրավունք»

«Ըստ մեր արժանահավատ աղբյուրի` երթուղային տաքսիների վարորդների երեկ տեղի ունեցած բողոքի ակցիան լուրջ մտավախություններ է առաջ բերել իշխանական վերնախավում: Նախ`սպասվող պայթյունի մասին ավելի վաղ տեղեկությունենր կային, սակայն, չնայած այն կանխելու փորձերին, չի ստացվել:

Իսկ ահա ակցիայի ժամանակ վերնախավը հայտնվել է անելանելի վիճակում: Ուժային մեթոդով արտակարգ իրավիճակի պայմաններում իրականացվող ակցիան «ցրելը» կդառնար հաց պահանջող քաղաքացիների վրա ոստիկանություն հանել, որն աշխարհի մասշտաբով էր խայտառակություն դառնալու:

Անտարբեր ձևանալով` ակցիան թույլ տալն էլ այլ վտանգ ունի. սա ճանապարհ է բացում, որ բազում այլ բողոքավորներ ևս դիմեն նման քայլի: Սակայն մտածել և որոշել են, որ երկրորդ տարբերակը չարյաց փոքրագույնն է: Սակայն անգամ սրանով հարցը չի լուծվել: Վարորդներին հանդարտեցնելու համար նրանց պետք է հատուկ՝ ոլորտային ֆինանսական օգնություն հատկացնել: Բայց այս դեպքում էլ, մյուս ոլորտների սոված մնացած աշխատողները ոտքի կելնեն, թե՝ մենք վարորդներից ինչով ենք պակաս:

Մյուս տարբերակը տրասնպորտի գործունեությունը թույլատրելն է: Բայց այս դեպքում` էլ ի՞նչ արտակարգ դրություն. ամեն ինչ կվերածվի շատ ավելի տեսանելի խեղկատակության: Առավել ևս, որ վերևներում ունեն այն համոզմունքը, որ մյուս ոլորտները ևս կպահանջեն՝ թույլ տալ աշխատել:

Կարճ ասած՝ երկար-բարակ քննարկել են և հասել այն եզրակացության, որ լուծում պարզապես չկա՝ ամեն մի քայլ իշխանության դեմ է աշխատելու: Իսկ լուծում ստիպված են գտնել, քանի որ, ըստ աղբյուրի, վերևներում ունեն հստակ տեղեկություններ, որ մի շարք այլ ոլորտների սոված մնացած աշխատողներ ևս ծայրահեղ լարված են, և այսօր-վաղը նրանք էլ են դուրս գալու բողոքի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը