Կարծիք

14.04.2020 21:36


Առաջարկս ուղղում եմ Տիգրան Ավինյանին

Առաջարկս ուղղում եմ Տիգրան Ավինյանին

Առաջարկ պարետին.

Առաջարկս ուղղում եմ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին Tigran Avinyan / Տիգրան Ավինյան:

Առաջարկում եմ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հաջորդ միջոցառում-ծրագիրը վերաբերվի ՀՀ զինված ուժերին և պաշտպանության բանակին։

Չնայած 2020թ. մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածվել, որ հնարավորինս սահմանափակել այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա կառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ), նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր և ի շահ բարձրագույն արժեք հանդիսացող զինծառայողների առողջական վիճակի ու հնարավոր բարդություններից խուսափելու և դեռևս շարունակվում են իրականացվել լայնածավալ բուժկանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, այդ թվում ՀՀ պաշտպանության նախարարությունում ս.թ. մարտի 17-ից դադարեցվել է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը: Այնուամենայնիվ առաջարկում եմ` անկախ Կառավարության կողմից ընդունված միջոցառումներից և ծրագրերից օգտվելու իրավունք ձեռք բերած պայմանագրային զինծառայողներից և սպայական կազմից, հաջորդ միջոցառման թիրախ հանդիսանան ՀՀ զինված ուժերի և պաշտպանության բանակի զինծառայողները` առավելությունը տալով սահմանը պահողներին և նրանց ընտանիքներին:

Հ.Գ. Հուսով եմ, որ հաջորդ միջոցառումով թիրախ կհանդիսանան պետական հանրակրթական դպրոցների այն ուսուցիչները և պետական ԲՈՒՀ-երի պրոֆեսորադասախոսական կազմերը` ովքեր չեն օգտվել նախորդ միջոցառումներից:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը