Կարծիք

14.04.2020 21:20


Այս տեսանյութն ինձ են ուղարկել Մոսկվայից, որտեղ երևում է, որ ՀՀ քաղաքացիներն անտեր են մնացել դեսպանատան դիմաց

Այս տեսանյութն ինձ են ուղարկել Մոսկվայից, որտեղ երևում է, որ ՀՀ քաղաքացիներն անտեր են մնացել դեսպանատան դիմաց

Այս տեսանյութն առավոտ ինձ էին ուղարկել Մոսկվայից, որտեղ հստակ երևում է, որ ՀՀ քաղաքացիներն անտեր են մնացել ՀՀ դեսպանատան դիմաց (որտեղ դեսպանատան աշխատակիցը շատ հստակ ասում է, որ քանի կա պանդեմիան, ոչ ոք իրենց հարցերին չի կարողանալու լուծում տալ)։

Տեսանյութի հեղինակը նաև նշեց, որ երեկ շատ ավելի մարդաշատ է եղել, և դեսպանատնից ՌԴ ոստիկանություն ահազանգ է եղել, որպեսզի գան և բոլորին տարածքից ցրեն, այսինքն՝ օտար երկրի ոստիկաններին բերել են սեփական քաղաքացիների վրա:

Ինչևէ դեսպանի և դեսպանատան աշխատակիցներին որևէ բանում չեմ մեղադրում, իրենք կատարել են այն, ինչը իրենց հրահանգված է եղել, բնականաբար այս ամենում մեղավոր է ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած անձը, ով մշտապես շատ լավ տիրապետում է քցելու և թռնելու արվեստին, սկսած 2008թ․ մարտի մեկից, մենչև այսօր...

Բնականաբար 20 հա ամառանոցային տարածքում թանկ խմիչքների սիրահարը սև իկռայով զապիվատ անելով ձգտում է հնարավորինս խուսափել ՀՀ քաղաքացիների հարցերով զբաղվելուց՝ այս դժվար օրերին մարդկանց օտար ափերին մենակ թողնելով...

Ինչև, սիրելի ժողովուրդ, կարևորը դուխով, շուտով բոլորիդ էլ քցելու է, փուռն է տալու ու թռնելու է... կարևորը՝ դուխով

Հ.Գ․ Քանի որ Մոսկվայի օդանավակայաններում ՀՀ քաղաքացիների խնդիրը արդեն շատ լուրջ է, այսօր նաև Մոսկվայի հայկական դեսպանատունը ժամեր առաջ շատ լղոզված տեքստ էր տարածել, որի ձեռագիրը հստակ մեր երկրի վարչապետի աթոռը զբաղեցրած անձինն էր, այսինքն՝ ոչինչ չասող, ճոռոմ բառերի կույտ:

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը