Սիրելի Վեհափառ, մեծագույն հուզմունքով ծանոթացանք Ձեր հայտնած դիրքորոշմանը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ
Սիրելի Վեհափառ, Մեծագույն հուզմունքով և սրտի թրթիռով ծանոթացանք Ձեր հայտնած դիրքորոշմանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ: Այսօր, երբ մի կողմից մոլեգնում է մահաբեր համավարակը, իսկ մյուս կողմից իրականացվում են քաղաքական բռնաճնշումներ, առավել քան երբևէ քրիստոնյա հայ ժողովուրդը կարիք ունի հոգևոր խոսքի, խորհրդի և կարեկցանքի:
Հիրավի, երկրորդ նախագահի դեմ իրականացվող հետապնդումն արդեն համարյա երկու տարվա պատմություն ունի, և հիմա, երբ նրան անհանգստացնում են առողջական լուրջ խնդիրները, հաշվի առնելով նրա տարիքն ու վիրուսի տարածումը քրեակատարողական հիմնարկներում, կալանքը որպես խափանման միջոց չփոխելը կնշանակի օրը ցերեկով թողնել մարդուն մահվան հետ դեմ-հանդիման: Եվ բնական էր ու սպասելի, որ հոգևոր առաջնորդի Ձեր բարձունքից Դուք անդրադարձաք այդ խնդրին:
Բնական էր, քանզի բարություն սերմանելու, հալածյալներին օգնելու, մարդկանց հաշտեցնելու և համախմբելու Ձեր շնորհը վաղուց է մեզ հայտնի:
Վեհափառ. Մենք միշտ ուշադրությամբ և խորին ակնածանքով ենք սպասել Ձեր խոսքին, այն ընկալելով որպես արդարության, ազնվության, մարդասիրության առհավատչյա: Ողջունելի է, որ Դուք Ձեր սրբազան հովանու տակ եք վերցնում մի մարդու, մի նախագահի, ով մեծ վաստակ ունի հայկական երկու պետությունների առջև, ով նվիրյալ զինվորն է իր ազգի և միաժամանակ՝ քաջարի հրամանատարը:
Ուզում եմ իմ խորին երախտագիտություն հայտնել Ձեզ, մաղթել քաջառողջություն, խաղաղություն, սեր ու ամենայն բարիք:
Սիրելի Վեհափառ, մեծագույն հուզմունքով ծանոթացանք Ձեր հայտնած դիրքորոշմանը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ
Սիրելի Վեհափառ,
Մեծագույն հուզմունքով և սրտի թրթիռով ծանոթացանք Ձեր հայտնած դիրքորոշմանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ: Այսօր, երբ մի կողմից մոլեգնում է մահաբեր համավարակը, իսկ մյուս կողմից իրականացվում են քաղաքական բռնաճնշումներ, առավել քան երբևէ քրիստոնյա հայ ժողովուրդը կարիք ունի հոգևոր խոսքի, խորհրդի և կարեկցանքի:
Հիրավի, երկրորդ նախագահի դեմ իրականացվող հետապնդումն արդեն համարյա երկու տարվա պատմություն ունի, և հիմա, երբ նրան անհանգստացնում են առողջական լուրջ խնդիրները, հաշվի առնելով նրա տարիքն ու վիրուսի տարածումը քրեակատարողական հիմնարկներում, կալանքը որպես խափանման միջոց չփոխելը կնշանակի օրը ցերեկով թողնել մարդուն մահվան հետ դեմ-հանդիման: Եվ բնական էր ու սպասելի, որ հոգևոր առաջնորդի Ձեր բարձունքից Դուք անդրադարձաք այդ խնդրին:
Բնական էր, քանզի բարություն սերմանելու, հալածյալներին օգնելու, մարդկանց հաշտեցնելու և համախմբելու Ձեր շնորհը վաղուց է մեզ հայտնի:
Վեհափառ.
Մենք միշտ ուշադրությամբ և խորին ակնածանքով ենք սպասել Ձեր խոսքին, այն ընկալելով որպես արդարության, ազնվության, մարդասիրության առհավատչյա: Ողջունելի է, որ Դուք Ձեր սրբազան հովանու տակ եք վերցնում մի մարդու, մի նախագահի, ով մեծ վաստակ ունի հայկական երկու պետությունների առջև, ով նվիրյալ զինվորն է իր ազգի և միաժամանակ՝ քաջարի հրամանատարը:
Ուզում եմ իմ խորին երախտագիտություն հայտնել Ձեզ, մաղթել քաջառողջություն, խաղաղություն, սեր ու ամենայն բարիք:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից