Կարծիք

14.04.2020 20:23


Աուուո՜ւ, պարոն «ոչ ոք», իշմար տվեք` իմանանք՝ կա՞ք, թե՞ չկաք

Աուուո՜ւ, պարոն «ոչ ոք», իշմար տվեք` իմանանք՝ կա՞ք, թե՞ չկաք

Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմել էին նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանին`«խնդրելով իր սահմանադրական լիազորությունների շրջանակում ձեռնարկել քայլեր քրեական գործում ներկայումս ստեղծված փակուղային և անորոշ իրավիճակի ուղղությամբ, հատկապես` հաշվի առնելով համաճարակային արտակարգ պայմանները»:

Միամտություն կլիներ կարծել, թե փափկակենցաղ պարոն «ոչ ոքը» հարվածի տակ կդնի իր անդորրը և ընդառաջ կգնա փաստաբանական խմբին, բայց նրա օգնականը` Հասմիկ Պետրոսյանը, որ մի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետն էր, կայքերից մեկի հարցմանն ի պատասխան` ասել էր, որ դիմումը տեղ է հասել` ապրիլի 8-ից աշխատակազմի «սեղանին» է և անարձագանք չի մնա. արձագանքի համար հստակ ժամկետներ սահմանված չեն, բայց «նախագահն անպայման իր դիրքորոշումը կարտահայտի»։

Ի՞նչ եք կարծում`ինչո՞ւ մինչև հիմա նախագահի ձայնը դուրս չի գալիս (ընտրեք տարբերակներից մեկը).
ա) դիրքորոշում չունի,
բ)ունի, բայց սպանես` չի բարձրաձայնի,
գ)էնքան կձգի, մինչև յա՛ էշը սատկի, յա՛ իշատերը,
դ)բա դա իրեն պե՞տք է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը