Եթե պարզվի, որ վարույթ է հարուցվել Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ, սա իսկապես կլինի մեր իրավական համակարգի համար հերթական խայտառակությունը
Հարգելի գործընկերներ, հուսով եմ այս տեղեկությունը կհերքվի: Ամեն դեպքում որոշ հանգամանքներ պարզաբանեմ՝ ելնելով իմ փորձից, նաև համեմատական կներկայացնեմ ամեն ինչ ավելի հետաքրքիր դարձնելու համար։
Արդարադատության նախարարությունը կարող է վարույթ հարուցել և ԲԴԽ-ն այդ պահին դեռ որևէ տեղեկություն չունենա: Արդարադատության նախարարության կողմից վարույթ հարուցելուց հետո իրականացվում է ուսումնասիրություն, այդ թվում Դատավորը կարող է ներկայացնել իր դիրքորոշումը: Այդ գործընթացից հետո Նախարարությունը.
1) կարճում է հարուցված վարույթը,
2) փոխանցում է ԲԴԽ:
Մի հետաքրքիր հանգամանք նշեմ, կարծում եմ բոլորը կհիշեն, երբ Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը մակարգրվել էր վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին, ում հետ համատեղ բնակվող անձը՝ որդին, անմիջական մասնակցություն էր ունենում ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահի ազատ արձակմանը, նույնիսկ հանրահավաքների էր մասնակցում՝ ՊԱՀԱՆՋԵԼՈՎ, որ կալանավորումը չփոխվի: Այս և այլ հանգամանքների վերաբերյալ, այդ թվում, որ իմ վերաքննիչ բողոքին նույն հարգարժան դատավորը պատասխանել էր ՆԱՄԱԿՈՎ..․ պատկերացնում եք՝ վերաքննիչ բողոքին պատասխանում են ՆԱՄԱԿՈՎ, ոչ թե դատավարական որոշմամբ..․ ներկայացրել էի հաղորդում հենց Նախարարությանը: Նախարարությունը վարույթ ՀԱՐՈՒՑԵԼ ԷՐ, այնուհետև տեղի ունեցավ «անակնկալ»՝ հարուցված վարույթը կարճվեց, այդպես էլ ԲԴԽ չհասավ, այն պայմաններում, որ նույնսիկ ԲԴԽ նախագահը իր անձնական կարծիքն էր հայտնել, որ նման պայմաններում դատավորի ընտանիքի անդամները պետք է քաղաքական չեզոքություն ցուցաբերեն, իսկ հակառակի դեպքում խնդիր կա:
Այսինքն այդ դեպքում նախարարությունը ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ ՉԷՐ ՏԵՍԵԼ..: Ավելին՝ նախարարությունը ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ չէր տեսել Արմեն Դանիելյանի գործողություններում, այն պարագայում, երբ խոսվում է դատավորների հեղինականության կամ վարկանիշի մասին, կրկին՝ ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ չէր արձանագրվել:
Եթե պարզվի, որ այս ամենը իրականությանը համապատասխանում է և վարույթ է հարուցվել ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԶԱՐՅԱՆԻ նկատմամբ, սա իսկապես կլինի մեր իրավական համակարգի համար հերթական խայտառակությունը: Պատկերացնում եք չէ՞, Դանիելյանի, Արղամանյանի մասով ոչ մի խնդիր չի նկատվում, բայց Ազարյանի, այսինքն այն դատավորի, որը ամենամեծ հեղինակությունն է վայելում մեր իրավական համակարգում, որ նույնիսկ կրկին HelpCourt Hamakarg-ով ամենաբարձր վարկանիշը ունի, այն դատավորի, որի որոշումները հետագայում նախադեպային են դառնում...

Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից