Դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարո՞ւյթ է հարուցվել
168.am-ի հավաստի տեղեկություններով` կարգապահական վարույթ է հարուցվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ, սակայն մեզ չհաջողվեց պարզել՝ ինչի համար։
ՀՀ արդարադատության նախարարությունից, ի պատասխան մեր հարցի, թե իրականությանը համապատասխանում է արդյոք մեր տեղեկատվությունը՝ որևէ տեղեկություն չտրամադրեցին` պատճառաբանելով, որ Դատական օրենսգրքով սահմանափակում կա, և Արդարադատության նախարարությունն այս մասով որևէ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն չունի։
Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայության ղեկավար Արման Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ձեր նշած դատավորի վերաբերյալ գրություն ԲԴԽ-ում առկա չէ»։