Եռացող կաթսայի վրա ուժով կափարիչը պահելուց պայթյունը շատ մեծ է լինում
Ի՞նչ է տվել շարքային քաղաքացուն 2018-ի թավշյա ավանտյուրան այս երկու տարում: Քաղաքացու ո՞ր հոգսն է թեթևացրել, քանիսի՞ն է աշխատանքով ապահովել, քանիսի՞ն է հետ պահել արտագաղթից, ո՞ւմ իրավունքներն է պաշտպանել, ի՞նչ ներդրումներ է բերել, ինչպիսի՞ սոցիալական արդարություն է սահմանել:
Թեթևացել են քալարած արարածների հոգսերը՝ նրանք պետական բարձր պաշտոններ են ստացել: Մեծ թվով պաշտոնյաներ հետ են կանգնել արտագաղթի մտքից, քանզի այստեղ էլ իրենք խոշոր պարգևավճարներ են ստանում՝ ոչինչ չանելով: Պաշտպանվել են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները՝ ամենաբարձր մակարդակով: Միակ խոշոր ներդրումը եղել է կորոնավիրուսը: Սոցիալական «արդարությունն» էլ սահմանվել է այնքանով, որ Սերժի ժամանակվա կիսաքաղց քաղաքացին այսօր լրիվ է քաղցած:
Այսքանով հանդերձ, սուտի հեղափոխականները բավարարել են և շարունակում են բավարարել վրեժխնդիր ամբոխի արյան ծարավը՝ նրանք պատանդ են պահում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Որքան երկար ժամանակ մնա Քոչարյանը փակված՝ այնքան ծանր է լինելու Նիկոլի թիմի ճակատագիրը: Այս պատմությունը խորագիր կարող էր ունենալ՝ «Սրով եկածը սրով էլ կգնա» կամ էլ՝ «Ուրիշի համար փորած փոսի մեջ փորողն է ընկնում»: Ուստի, եռացող կաթսայի վրա ուժով կափարիչը պահելուց պայթյունը շատ մեծ է լինում:
Հայաստանի վարկանիշը այս ամենից ընկնելու է մինչև վերջին խազը: Տնտեսությունը կործանվելու է: Ցամաք հացին կակա են ասելու նրանք, ովքեր այսօր ծափ են տալիս և թչկոտում Քոչարյանի կալանքից: Եվ հասկանալու են, որ իրենց քենի և ոխի համար տանուլ են տվել սեփական երեխաների ապագան:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից