Կարծիք

14.04.2020 14:22


Գրեթե մեկ տարի անցավ, բայց այս ելույթում հնչեցրած որևէ քայլ փաստորեն չիրականցվեց (տեսանյութ)

Գրեթե մեկ տարի անցավ, բայց այս ելույթում հնչեցրած որևէ քայլ փաստորեն չիրականցվեց (տեսանյութ)

Չիրականացված «վիրահատություն», որը տևեց մեկ տարի

Սա Փաշինյանի՝ վեթթինգ անցկացնելու մասին հայտնի ջղայն ելույթն է, որը նա ունեցել է 2019թ․ մայիսին:

Գրեթե մեկ տարի անցավ, բայց այս ելույթում հնչեցրած որևէ քայլ փաստորեն չիրականցվեց: Այս ելույթը հրապարակելու պատճառ հանդիսացավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի խոսքերը, որ վեթթինգ որպես այդպիսին չի լինելու։ «Բարեվարքության կանոնների ստուգումը և վեթինգը խիստ բովանդակային տարբերություններ ունեցող գործընթացներ են։ Վեթինգն ամբողջությամբ այլ գործողություն և գործընթաց է, որը ենթադրում է այլ գործիքակազմ, իսկ բարեվարքության ստուգումը լրիվ այլ դասակարգում ունեցող գործողություն է»։

Նա նաև նշել է, որ գործող դատավորների նկատմամբ նախատեսված չէ պատասխանատվություն կիրառելու կամ պաշտոնավարումը դադարեցնելու գործողություն։ Ներկայացված նախագծով և դրան կից փաթեթների այլ օրենքներով որևէ նման գործողություն չի նախատեսվում։

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը