Կարծիք

14.04.2020 12:41


Կառավարությունն այդպես էլ չներկայացրեց բիզնեսի աջակցման ռազմավարական ծրագիր

Կառավարությունն այդպես էլ չներկայացրեց բիզնեսի աջակցման ռազմավարական ծրագիր

Իշխանափոխությունից ի վեր իշխանությունները խոսում են տնտեսության թռիչքաձև զարգացման մասին։ Բայց կարանտինային այս պատմությունը եկավ ապացուցելու, որ խոսակցությունից այն կողմ գործը չէ, քանի որ կառավարությունն այդպես էլ չներկայացրեց բիզնեսի աջակցման ռազմավարական ծրագիր։

Արդյունքում, մարդիկ ստիպված են փակվել, քանի որ չեն կարողանում վճարել տարածքի վարձակալության վճարները, հոսանքի, ջրի, ինտերնետի համար, չեն կարողանում անգամ վարկ վերցնել աշխատողներին աշխատավարձ վճարելու համար։ Իսկ բիզնեսը ոչ միայն անհատների համար փող աշխատելու միջոց է, այլ նաև հարկեր, որոնցից ձևավորվում է բյուջեն։

Բայց այս վիրուսային իրավիճակը հերթական անգամ ապացուցեց, որ այսօրվա իշխանությունները և բիզնեսը դասակարգային թշնամիներ են, ինչը հասկանալի էր հեղափոխության առաջին օրերից հնչող պոպուլիստական կարգախոսներից և ապացուցվեց այսօր՝ ճգնաժամային պայմաններում։

Իսկ բիզնեսը շատ հեշտությամբ փակվում է ու շատ դժվարությամբ վերաբացվում։ Բայց մեզ հետո ասելու են, որ բյուջեն չի «լցվում», քանի որ մարդիկ խուսափում են հարկերից։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը