Լրահոս

14.04.2020 11:05


1067 վարակված․ հրապարակվել են նոր տվյալներ

1067 վարակված․ հրապարակվել են նոր տվյալներ

Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 28 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1067-ի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը:

Մահացել է ևս 2 քաղաքացի. կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 16 է:

Առողջացածների թիվը 265 է, փաստացի բուժվողներինը՝ 786: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 8316 քաղաքացի:

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։

Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 28 նոր դեպք և 54 առողջացածներ։

Այս խորագրի վերջին նյութերը