Արագածոտնի մարզում Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Երեկ՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 TQ 446 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հարթավան-Երնջապատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեպի Հարթավան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին ու քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև՝ ով է եղել վարորդը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: