Կարծիք

13.04.2020 21:11


Փաշինյանը հերթական անգամ ծաղրում է հասարակությանը

Փաշինյանը հերթական անգամ ծաղրում է հասարակությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հակաճգնաժամային կոչված որոշումներից մեկը ոչ այլ ինչ է, եթե ոչ հասարակության լայն շերտերին վիրավորանք և ծաղրանք...

Տեսնելով, թե հարևան Վրաստանի իշխանություններն ինչպիսի սոցիալական հակաճգնաժամային փաթեթներ են ընդունել, դրան ի պատասխան Փաշինյանը որոշել է հերթական խեղկատակ որոշումն ընդունել՝ իր բնութագրմամբ՝ "222 հազար բաժանորդ կստանան մինչև 7500 դրամի աջակցություն՝ օգտագործած բնական գազի և էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով"...

Պարոն Փաշինյանը չի նշել իր դարակազմիկ գրառման մեջ, որ դա վերաբերում է փետրվար ամսին միչև 10 հազար դրամ գազ սպառած և մինչև 5 հազար դրամ լույս սպառողներին... Ըստ Փաշինյանի՝ իր այս մարդու ինքնասիրությունը ոտնահարող որոշումից կօգտվի 600 հազար քաղաքացի, որն, ըստ իս, վարչապետի հերթական ապատեղեկատվությունն է...

Փաշինյանի մատնանշած 7500 դրամը՝ մաքսիմալ գումարն է, որով նա պատրաստ է աջակցել այդ փաթեթից օգտվողներին...

Դե էլ չասեմ, թե, օրինակ, Շիրակի մարզում փետրվարին ովքեր կարող են մինչև 10 հազար դրամի գազ սպառել. կամ այդ մարդիկ գազ չեն օգտագործում, կամ էլ Փաշինյանի մատնանշած բաժանորդները Հայաստանում չեն...

Փաշինյանի բացահայտած թվերն այնքանով են հետաքրքիր, որ հենց նա է բացահայտում, որ Հայաստանի բնակչության 30 տոկոսից ոչ պակասը աղքատ են...

Նիկոլ Փաշինյանի այս ծրագիրը տարրական հեգնանք և ծաղրանք է հասարակության նկատմամբ... Ավելի լավ էր որևէ բան չաներ և չվիրավորեր մարդկանց՝ իր նախարարներին տալով 1,5 միլիոն դրամի աշխատավարձ և պարգևավճար, իսկ ֆորս մաժորային իրավիճակում հայտնված հասարակության ինչ-որ մասին էլ փետրվար ամսվա համար խոստանար մաքսիմալ 7500 դրամ աջակցություն...

Ամոթ է...
Քանի որ Փաշինյանը շատ է սիրում գեղական ոճով թվաբանություններ անել, ես էլ մի օրինակ բերեմ...Ըստ Փաշինյանի "հաշվարկների"՝ Վրաստանի իշխանությունները գարնանային երեք ամիսների կտրվածքով 1 միլիոն 200 հազար էլեկտրաէներգիայի յուրաքանչյուր բաժանորդի պատրաստվում են փոխհատուցել հայաստանյան գներով մինչև 27 հազար դրամ, իսկ 650 հազար գազի յուրաքանչուր բաժանորդի՝ մինչև 83 հազար 400 դրամ...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը