Լրահոս

13.04.2020 17:02


Կորոնավիրուսով վարակված զինծառայողների շրջանում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող չկա

Կորոնավիրուսով վարակված զինծառայողների շրջանում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող չկա

Հայաստանում կորոնավիրուսով վարակված զինծառայողների շրջանում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։

«Ներկա պահին ԶՈՒ-ում կորոնավիրուսով վարակված զինծառայողների շրջանում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող, արհեստական շնչառության ապարատին միացված զինծառայող չկա»- ասաց Օհանյանը։

Ապրիլի 13-ի, ժամը 11։00-ի դրությամբ` 6 զինծառայող ավարտել է բուժումն ու դուրս գրվել` հետագա ծառայությանը մասնակցելու համար։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1039 է։ Վիրուսից ապաքինվել է 211 անձ, մահացել` 14-ը։ Փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ։

Այս խորագրի վերջին նյութերը