Կարծիք

13.04.2020 22:35


Կորոնավիրուսը հասարակությանը բաժանեց, մասնատեց, առանձնացրեց ու մեկուսացրեց

Կորոնավիրուսը հասարակությանը բաժանեց, մասնատեց, առանձնացրեց ու մեկուսացրեց

Կորոնավիրուսը հասարակությանը բաժանեց, մասնատեց, առանձնացրեց ու մեկուսացրեց... փազլի, խճանկարի մասնիկների, բեկորների, կտորների, դեկորների նման... Դարձրեց խխունջի նման՝ իր խեցու, իր բնակարանի մեջ, տեսակապի, հեռահար շփման հույսին...

Իսկ դա նույնն է, թե դու փորձես ծաղիկից հոտ քաշել հակագազի միջոցով...

Նույնիսկ մարդիկ են դարձել միօրինակ, կասկածամիտ, վախեցած, շփոթված: Բազմադեմ դեմքերին, ցավոք նաև տարաբնույթ դիմակներին փոխարինել է միասնական, միօրինակ, նույնանման դիմակները: Ասել է թե, անդեմ ու անհետաքրքիր, միատեսակ, անդիմագիծ, անզգացմունք և նաև անհաղորդ...

Չգիտեմ, հասարակության փազլի մասնիկները հավաքելն այս համավարակից հետո ինչպես կլինի...

Կստացվի՞ փազլի պատկերն ամբողջական հավաքել, թե՞ կլինի կիսատ-պռատ կամ ձևախեղված, տձև ու ոչ ամբողջական...

«Մասնիկներ» կորան, ձևախեղվեց ինչ-որ բան, «մասնիկներ չկան», «մասնիկներ» համբառնեցին երկինք...

Հեշտ կլինի, թե բարդ կյանքը ցույց կտա...Բայց հետևանքները կմնան անշուշտ, նաև անդառնալի...

Սակայն, նաև ինչ-որ բան ձեռք բերած, գիտակցած, սովորած, դիմակայուն, պատրաստակամ ու գուցե խոհեմ ավելի, նման արհավիրքներին որպես հասարակություն՝ մի փոքր հասունացած և պատրաստ...

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը