Քաղաքական

13.04.2020 14:47

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկություն չի ստացել Աննա Դանիբեկյանի կողմից գործի քննությունից հրաժարվելու մասին

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկություն չի ստացել Աննա Դանիբեկյանի կողմից գործի քննությունից հրաժարվելու մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմից որևէ տեղեկություն չի ստացել այն մասին, թե դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ գործի քննությունից։

Մի քանի շաբաթ շարունակ փաստաբանները փորձել են ճշտել, թե երբ Աննա Դանիբեկյանը կկարողանա աշխատանքի ներկայանալ և դատական նիստեր գումարել։ Նախորդ շաբաթվա վերջում հայտնի է դարձել, որ դատավորը անաշխատունակության թերթիկ է ներկայացրել, որի ժամկետը լրանում է ապրիլի 16-ին։ Ըստ դատարանի աշխատակազմի՝ մինչ օրս թերթիկի երկարացման դիմում չի ներկայացվել։

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ վերջին դատական նիստը տեղի է ունեցել ս․թ․ մարտի 10-ին։ Իսկ մարտի 17-ին դատարանը պետք է քններ Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը։ Սակայն մինչ օրս դատական նիստ չի եղել։

Պաշտպանական կողմը գրություններով դիմել է ՄԻՊ-ին և ԲԴԽ-ին՝ բարձրացնելով երկրում առկա կորոնավիրուսային վարակով պաիմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանի ռիսկային գոտում գտնվելու հարցը։ ՄԻՊ-ը համակարծիք է եղել, որ բարձրացված հարցը ոչ լիարժեք իրավակարգավորումների արդյունք է և համապատասխան գրությունով դիմել է ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշումը պարզելու համար:

Փաստաբանների կողմից նաև մի շարք հայցադիմումներ են ներկայացվել՝ պահանջելով կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։