Լրահոս

13.04.2020 14:06


Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը 7-9, ցերեկը՝ 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը 7-9, ցերեկը՝ 5-7 աստիճանով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց ձորի նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0…-2, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան ցուրտ:


Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 13-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ապրիլի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը 7-9, ցերեկը՝ 5-7 աստիճանով։


Երևան քաղաքում՝

Ապրիլի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Երևան քաղաքի ապրիլի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.30C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.60C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.20C

Այս խորագրի վերջին նյութերը