Կարծիք

13.04.2020 13:21


Ասե՞մ՝ իշխանության հաջորդ հեքիաթը ինչի մասին է լինելու

Ասե՞մ՝ իշխանության հաջորդ հեքիաթը ինչի մասին է լինելու

Ինչպես բոլորդ պատկերացնում եք, կորոնավիրուսի հետևանքները մեր երկրի տնտեսության վրա լինելու են ծանր՝ նույնիսկ շատ ծանր:

Օրվա իշխանությունները իրենց ապաշնորհ կառավարման (2018-2020) առաջիկայում սպասվող և բացահայտվող բոլոր անհաջողությունները փորձելու են կապել այս վիրուսի հետ և արդարանալ, որ եթե չլիներ այս չարաբաստիկ վիրուսը, ապա թավշյա իշխանությունը տնտեսական թռիչք էր արել, արդեն վաղուց մարդկանց բոլոր սոցիալական խնդիրները լուծվել էին, տնտեսական թռիչքաձև աճ էր գրանցվել, իսկ թալանչիներն էլ «քյաբաբ առ քյաբաբ» փողերը հետ էին բերել:

Նույնիսկ Հայկոյի մետրոյի նոր կայարան բացելու խոստման չկատարումը կկապեն կորոնավիրուսի հետ:

Ստացվում է, որ այս իշխանությունը երկու տարի բոլոր իրենց անհաջողությունների մեջ մեղադրելով նախկիններին այժմ գտավ նոր «մեղավոր», որը այս անգամ պետք է օգնի թավշյա իշխանությանը իր կառավարումը երկարաձգել մինչև հաջորդ ԱԺ ընտրություններ:

Դե իսկ հեքիաթ լսողների քանակը որոշիչ բնույթ է կրում հեքիաթը պատմողի, այդ հեքիաթում խաղացող պերսոնաժների և մշտապես թարմացվող սցենարի համար:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը