Լրահոս

13.04.2020 09:24


Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերը դարձան 6

Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերը դարձան 6

Արցախում ապրիլի 12-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 6-րդ դեպքը, կա 12 մեկուսացված, թեստավորվել է 57 մարդ։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ ապրիլի 11-ին թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ: Վերջինս Քարվաճառում վարակված քաղաքացու կինն է, ով մինչ այս պահը ինքնամեկուսացված էր: Թեստի դրական պատասխանից հետո քաղաքացին մեկուսացվել է Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորումում:

Քարվաճառի վարակված երկրորդ դեպքով անձի շրջանակը ճշտված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար. կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չունի:

Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացվել է Միրիկ համայնքից ևս երկու քաղաքացի, ովքեր այդ համայնքում վարակված քաղաքացու շփման առաջին շրջանակից էին:

Այս խորագրի վերջին նյութերը