Լրահոս

12.04.2020 12:58


Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը հայտնի երգիչ է

Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը հայտնի երգիչ է

Ճանապարհային ոստիկանության կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ապրիլի 10-ին Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների, վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Խաչատուր Ստեփանյանը, իսկ Hyundai Sonata-ն վարել է Երևանի բնակիչ՝ 29-ամյա Սուրեն Խաչատրյանը։

Երկու վարորդներն ու Ս. Խաչատրյանի ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ, 53-ամյա Նելլի Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Ս. Խաչատրյանը հանրությանը հայտնի է իր հայրենասիրական ժողովրդական երգերով և ավելի շատ ճանաչված է որպես երգիչ։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել էին Hyundai մակնիշի 05 ՏR 055 համարանիշի և Mercedes մակնիշի 35 ZZ 835 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Hyundai-ն բախվել էր երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում, վարորդի ոտքերի թաթային հատվածը կտրվել էր:

Այս խորագրի վերջին նյութերը