Կարծիք

11.04.2020 20:29


Հին Հռոմում բարձրաստիճան պաշտոնատար անձինք աշխատավարձ չէին ստանում

Հին Հռոմում բարձրաստիճան պաշտոնատար անձինք աշխատավարձ չէին ստանում

30 տոկոսը գերազանցող աղքատության մակարդակ ունեցող, 66 հազար ՀՀ դրամ նվազագույն, 150 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձ արձանագրած կառավարության անդամները ստանալով 1 միլոնը գերազանցող եկամուտ՝ իրավունք չունեն բողոքելու աշխատավարձի չափից։

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ 500 հազար ՀՀ դրամ աշխատավարձը համաչափ վարձատրություն չէ նախարարի համար։

Հին Հռոմում բարձրաստիճան պաշտոնատար անձինք աշխատավարձ չէին ստանում։ Գաղափարն այն էր, որ ղեկավար պաշտոններում պետք է լինեին բացառապես կայացած, ֆինանսապես ապահովված անձինք։ Նման պայմաններում պաշտոնների հավակնում էին միայն այն անձինք, ում հետաքրքիր էր հանրային գրոծերի կառավարումը, ոչ թե հարստացումը։

Նշված խնդիրն ունի մի քանի ասպեկտ՝ սոցիալական, իրավական, և բարոյական։ Նախարարի պաշտոնը սովորական աշխատանք չէ, այդ պաշտոնը զբաղեցնող անձը չպետք է իր պաշտոնը դիտարկի որպես եկամուտի աղբյուր։ Իհարկե նախարարը պետք է ստանա վարձատրություն, սակայն այդ վարձատրությունը պետք է համահունչ լինի երկրի տնտեսական վիճակին և նախարարի արձանագրած հաջողություններին։ Այս առումով գտնում եմ, որ նախարարի պաշտոն ստանձնողը պետք է լինի ֆինանսապես անկախ, որպեսզի իրապես զբաղվի ոլորտային կառավարմամբ, այլ ոչ թե մտածի աշխատավարձի կամ իր համար արժեք ստեղծելու մասին։ Նախարարության ոլորտում կան բազմաթիվ աշխատողներ, ովքեր կատարում են նախարարից շատ ավել մեծ աշխատանք, սակայն ստանում են մի քանի անգամ ցածր աշխատավարձ։ Այսինքն՝ միայն ծանրաբեռնվածությամբ պայմանավորելով նախարարի բարձր աշխատավարձը սխալ է։ Բացի այդ՝ նախարարների մեծ մասը իրենց վստահված ոլորտներում չեն գրանցել հաջողություններ, իսկ առանձին նախարարներ, առհասարակ, տապալել են պետական կառավարումը։ Հատկանշական է, որ գործող նախարարների հայտարարգերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հետհեղափոխական Հայաստանում չկա 500 հազար ՀՀ դրամ աշխատավարձ ստացող նախարար։ Իրականում նախարարները ստանում են 1 միլիոն ՀՀ դրամից ոչ պակաս աշխատավարձ։

Եվ վերջապես՝ բարոյական առումով, 30 տոկոսը գերազանցող աղքատության մակարդակ ունեցող, 66 հազար ՀՀ դրամ նվազագույն, 150 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձ արձանագրած կառավարության անդամները, ստանալով 1 միլոնը գերազանցող եկամուտ, իրավունք չունեն բողոքելու աշխատավարձի չափից։

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը