Հիմա այս անփույթ մոտեցումը լուրջ հանցագործություն չէ՞
Մարտունիի հիվանդանոցում 8 օր թոքաբորբով պառկած հիվանդը պարզվել է՝ կորոնավիրուսով հիվանդ է, ըստ pastinfo֊ի՝ բժիշկները ուզել են նրան տեղափոխել Երևան, ասել են՝ պետք է կորոնավիրուսի թեսթ հանձնի, Երևանի ղեկավարությունը մերժել է։ Կառավարությունը երկու օր առաջ նոր որոշել է, որ բոլոր թոքաբորբով հիվանդներին տեստ անեն, երեկվանից սկսել են, և արդյոք այս նոր հրահանգի շնորհի՞վ է պարզվել, որ հիվանդը կորոնավիրուս ունի։ Հիմա Մարտունու բուժանձնակազմում մի քանի հոգի ջերմություն ունի, վտանգ կա, որ հարյուր հոգի վարկաված կլինի՝ հիվանդեր և բժիշկներ, էլ չասած նրանց հարզատներն ու հարզատների հարազատները։
10 օր շարունակ լիքը մարդ կոչ էր անում կառավարությանը, որ զանգվածային տեստեր անեն բացահայտելու կորոնավիրուսով հիվանդներին, որ շատ տեստերը ամենարդյունավետ կանխարգելման միջոցն է, որ Հարավային Կորեայի արդյունավետ պարքարը կորոնավիրուսի դեմ հենց շատ տեստավորումների շնորհիվ էր, սակայն ոչ մի արձագանք, մինչև բանը բանից անցավ, մինչև նախարար Թորոսյանը խոստովանեց, որ վիրուսը վերահսկողությունից դուրս է եկել, նոր երեկ սկսեցին շատ տեստավորել, ու էն էլ ի՞նչ է պարզվում՝ երկու օր առաջ կառավարությունը հայտարարում է, որ վաղվանից թոքաբորբով հիվանդերին կտեստավորեն, այսինքն մինչև հիմա թոքաբոբով հիվանդերին չէին տեստավորում։
Հասկանալու համար, որ բոլոր թաքաբորբով հիվանդներին՝ անկախ իրենց կոնտակներից, հենց համաճարակի սկզբում պետք էր տեստավորել, հեչ կարիք չկար բժիշկ լինել, մի քիչ, շատ քիչ խելք էր պետք ունենալ հասկանալու համար, որ քանի որ կորոնավիրուսը թոքաբորբ է առաջացնում, ուրեմն բոլոր թոքաբորբ ունեցողներին պետք է տեստ անել, բայց էս ի՞նչ թյուրիմացություներ են նստած կառավարությունում, որ էդ տարրական բանը չեն հասկացել։
Հիմա այս անփույթ մոտեցումը լուրջ հանցագործություն չէ՞։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից