SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 11-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհին՝ Ասֆալտի գործարանի հարևանությամբ, վթարված BMW մակնիշի ավտոմեքենա կա։
Ճանապարհային ոստիկանները նշված վայրում՝ ճանապարհից դուրս, հայտնաբերել են ամբողջովին վթարված BMW մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենա։
Այս պահին ՃՈ ծառայողները պարզում են մեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև՝ արդյո՞ք վթարի հետևանքով հիվանդանոցներ տուժած կամ տուժածներ դիմել են, թե ոչ։
Ավտոմեքենայի մոտ՝ դրսում հայտնաբերել են BMW մակնիշի 35 XC 471 համարանիշի տեխնիկական անձնագիր՝ տրված Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ Սարո Գալստյանի անվամբ։
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է նաև վարորդի ինքնությունը, ինչպես նաև՝ ժամը քանիսին է տեղի ունեցել վթարը։
Պարզվում է վթարված BMW-ի վարորդի ինքնությունը