Երևանում հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի
Երեկ՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-211 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարավ-արևմտյան թաղամասի Անդրանիկի 75 շենքի հարևանությամբ հրդեհ է բռնկվել:
Փրկարարները մարել են կրակը, որից հետո այնտեղ հայտնաբերել են 65-70 տարեկան տղամարդու մոխրացած դի:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրդեհը, որտեղ հայտնաբերվել է դին, ավելի շատ օգտագործվել է թափառաշրջիկների կողմից՝ որպես հավաքատեղի:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում: