Լրահոս

11.04.2020 11:15


966 վարակված․ հրապարակվել են նոր տվյալներ

966 վարակված․ հրապարակվել են նոր տվյալներ

Հայաստանում ապրիլի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 29 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 966 է։ Այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Գրանցվել է մահվան 2 նոր դեպք, որոնցից մեկի մասին երեկ հայտարարվել էր։

Մահացած 86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։

Ապրիլի 11-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 173 է, այսինքն՝ մեկ օրում բուժվել է 24 մարդ, փաստացի բուժվողներինը՝ 780, բացասական թեստերը՝ 8464 մահվան ելքերը՝ 13:

Այս խորագրի վերջին նյութերը