Արարատի մարզում բախվել են Hyundai-ն ու Mercedes-ը. 3 վիրավորներից մեկի 2 ոտքերը կտրվել են (տեսանյութ)
Երեկ՝ ապրիլի 10-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան –Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ ժողովրդի կողմից արդեն հայտնի դարձած՝ «վթարի վայրը փոխել չի կարելի» հատվածում բախվել են 29-ամյա Սուրեն Խ.-ի վարած Hyundai մակնիշի 05 ՏR 055 համարանիշի և 62-ամյա Խաչատուր Ս.-ի վարած Mercedes մակնիշի 35 ZZ 835 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից 2-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Hyundai-ի վարորդին և ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և նրանց առաջինը օգնության են հասել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողները:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով, երբ Hyundai-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում, վարորդի ոտքերի թաթային հատվածը կտրվել է և այդ հատվածը շտապօգնության ավտոմեքենայով շտապ տեղափոխեցին հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վերջին տարիներին նշված հատվածում հաճախակի են դարձել ճանապարհատրանսպորտային պատահարները, այդ թվում՝ մահվան ելքով և պատճառը ճանապարհի թերի կառուցումն է ու եթե Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում և Հայավտոճանը հետևություններ չանեն՝ նշված հատվածում վթարները չեն դադարի:

Մանրամասները՝ Shamashyan.com-ում: