Լրահոս

10.04.2020 11:40


Ինչպե՞ս երեխաներին պատմել կորոնավիրուսի մասին

Ինչպե՞ս երեխաներին պատմել կորոնավիրուսի մասին

Մարդու իրավունքների պաշտպանը երեխաների համար ներկայացնում է կորոնավիրուսի մասին պատմող միջազգային ուղեցույցի հայերեն տարբերակը՝ հոգեբան Սեդա Մուսայելյանի և ուսուցչուհի Վառվառա Մելքոնյանի հետ համագործակցությամբ։

Կորոնավիրուսը՝ որպես ուղեցույցի հերոս, երեխաներին պատմում է իր մասին, տեղեկացնում, թե ինչպես պետք է պաշտպանվել իրենից և այլն։

Այն հնարավորություն է տալիս երեխաներին և ծնողներին զրուցելու ստեղծված իրավիճակում իրենց զգացմունքների, մտքերի և անհանգստությունների մասին, ամրապնդել մտերմությունն ու աջակցել միմյանց:

Ուղեցույցը նպատակահարմար է երեխային ներկայացնել նաև տպագրած տարբերակով, որպեսզի երեխան կարողանա նկարազարդել, քանի որ հույզերը կայունանում են կրկնվող պատմությունների և խաղերի միջոցով:

Mindheart.co կայքում կարող եք գտնել նաև ուղեցույցը մի քանի այլ լեզուներով։

Ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով.

Այս խորագրի վերջին նյութերը