Ստեղծված ճգնաժամային իրավիճակը խոր հետք կթողնի անշարժ գույքի շուկայի վրա. «Փաստ»
«Համավարակի տարածման պայմաններում, երբ բազմաթիվ ոլորտներում տնտեսական գործունեությունն ուղղակի դադարեցված է, տնտեսության ընթացքը թևակոխել է անկանխատեսելի ու բարդ փուլ, խախտվել է շուկայում տիրող բալանսը։
Խնդիրն այն է, որ տնտեսության մեջ անոմալ երևույթներ են սկսել նկատվել։ Մի շարք ոլորտներում սառեցված վիճակ է, պահանջարկի անկում է նկատվում, իսկ որոշ ուղղություններով էլ պահանջարկի ավելացման արդյունքում նաև գների թանկացում է նկատվում, ինչպես, օրինակ՝ սննդամթերքի շուկայում:
Կառավարությունը մի շարք ծրագրեր է նախատեսել, որոնց միջոցով փորձում է կանխել տնտեսության մեջ հնարավոր բացասական զարգացումները, սակայն կան ոլորտներ, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել։ Եվ այդ ճյուղերից մեկն անշարժ գույքի շուկան է։
Անշարժ գույքի շուկան չափազանց կարևոր հատված է, որը շատ զգայուն է տնտեսական բացասական ազդակների նկատմամբ։ Պետք է նկատի ունենալ, որ բացի հասարակության պահանջները բավարարելուց, անշարժ գույքը նաև տնտեսության մեջ հարստության հիմնական «ռեզերվներից» մեկն է։ Եվ պատահական չէ, որ բազմաթիվ երկրներում ընդհանուր անշարժ գույքի շուկայական արժեքը սովորաբար մեծապես գերազանցում է ֆինանսական շուկաների կապիտալիզացիային և երկիր հոսող ներդրումների ծավալին։
Իսկ անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող տեղաշարժերը կարող են մեծ ռեզոնանս առաջ բերել տնտեսության մեջ, ինչպես եղավ տարիներ առաջ ԱՄՆ-ում, երբ անշարժ գույքի շուկայում ձևավորված տնտեսական փուչիկը պայթեց, որը դոմինոյի էֆեկտով տարածվեց տնտեսության այլ ոլորտներ ու երկրներ, ինչը և հիմքեր ստեղծեց 2008 թվականին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի սկզբնավորման համար։
Հայաստանի պարագայում ևս անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող զարգացումները չափազանց մեծ կարևորություն ունեն տնտեսական կայունության տեսանկյունից։ Այս ոլորտի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կազմում է շուրջ 20%, ինչը բավական մեծ ցուցանիշ է։
Եվ նախքան համավարակի տարածման արդյունքում արտակարգ դրության հայտարարումը, անշարժ գույքի շուկայում գները շարունակում էին բարձրանալ։ Այն հատկապես վերաբերում էր բնակարանների գներին։
Վարչապետ Փաշինյանը փորձում էր այդ իրողությունը ներկայացնել այնպես, թե դա վկայում է պահանջարկի կտրուկ ավելացման մասին, ինչն իբր տեղի է ունենում հիմնականում ներգաղթի հաշվին։ Սակայն մասնագետները նշում էին, որ բնակարանների գների բարձրացումը չի արտացոլում տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները և փոքր-ինչ ուռճացված է։
Եվ այս իրավիճակում է, որ աճեցին նաև վարձով բնակարանների գները, որի վրա ազդեցություն ունեցավ նաև զբոսաշրջիկների թվի աճը: Դրա արդյունքում էլ քաղաքացիներից շատերը ձգտում էին բնակարաններ գնել և վարձով տալ:
Իսկ հիմա, երբ արտակարգ դրության պայմաններում դադարեցվել են դեպի Հայաստան տուրիստական հոսքերը, իսկ քաղաքացիների գնողունակությունն էլ ստեղծված պայմանների արդյունքում անկում է ապրելու, ապա այս ամենը բերելու է բնակարանների գների անկման և պահանջարկի նվազեցման։ Բացի դրանից, արտակարգ դրության ռեժիմում գնահատման գործակալությունները չեն աշխատում, որի հետևանքով կանգնած է գնման շուկան:
Խնդիրների առաջ է կանգնելու նաև հիպոտեկային շուկան։ Ճիշտ է՝ բանկերը երկու-երեք ամիս հիպոտեկային վարկերի մարման գործընթացները հետաձգել են, սակայն սա չի նշանակում, թե վարկառուների բեռը թեթևանալու է, ընդհակառակը՝ հետաձգված ամիսների վարկային բեռը ներկայիս տնտեսական սուղ պայմաններում բաշխվելու է այլ ժամանակահատվածի վրա։
Մասնագետների գնահատմամբ՝ ներկայիս ճգնաժամային իրավիճակը խորը բացասական հետք կթողնի անշարժ գույքի շուկայի վրա, և անհրաժեշտ է, որ կառավարությունը ժամանակ չկորցնի և այնպիսի ծրագրեր մշակի, որոնք կխթանեն անշարժ գույքի շուկայի ակտիվացումը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։