Լրահոս

12.01.2011 11:30


Ռուսական ընկերությունները դադարեցրել են նավթի մատակարարումը Բելառուսին

Ռուսական ընկերությունները դադարեցրել են նավթի մատակարարումը Բելառուսին

Ռուսական նավթային կազմակերպությունները 2011թ. հունվարի 1-ից դադարեցրել են ածխաջրածնային միացությունների մատակարարումը Բելառուսին։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով բելառուսական «Белнефтехим»-ի և ռուսական ընկերությունների աղբյուրներին։

Մատակարարումը դադարեցվել է այն պատճառաբանությամբ, թե կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նավթի նոր գների վերաբերյալ։

Բելառուսով ածխաջրածնային միացության տեղափախումը, սակայն, չի դադարեցվել։ Այնտեղ հույս ունեն, որ մատակարարումը կվերսկսվի արդեն իսկ հունվարին, քանի որ բելառուսական նավթամշակող ընկերությունները նավթի պաշարներով ապահվված են հենց մինչև ամսվա վերջը։

«Ведомости» թերթի հաղորդմամբ՝ ռուսական ընկերությունները պնդում են, որ Բելառուսին նավթ մատակարարելու գինը բարձրացնեն տոննայի համար մինչև 45 դոլար։

Նման պահանջ առաջացել է այն բանից հետո, երբ փետրվարի 1-ից Մինսկը նավթի տարանցման գինը բարձրացրեց 12,5%-ով։

Մինսկում գների բարձրացմանը կողմանկից չեն՝ տեղական պաշտոնյաները հիշեցնում են, որ նոր սակագինը Ռուսաստանի հետ արդեն իսկ համաձայնեցրել են։

Բելառուսում ռուսական նավթ մատակարարող խոշորագույն ընկերություններն են «Լուկոյլը», «Սուրգուտնեֆտեգազը» և «Ռոսնեֆտը»։

Բոլոր երեք ընկերություններում էլ մատակարարման դադերեցման մասին լուրը չեն մեկնաբանել։

Մինչև 2010թ. Ռուսաստանը Բելառուսին նավթ մատակարարելու մենաշնորհ ուներ, բայց հետո ստիպված էր շուկայի մի մասը զիջել Վենսուելային։

Դա տեղի է ունեցել նավթի և նավթամթերքի մատակարարման հետ կապված բազմաթիվ բախումների համապատկերին։

2010թ. կողմերը համաձայնեցրել են, որ Ռուսաստանը  պետք է Բելառուսին նավթ մատակարարի առանց տուրքերի։

Դրա դիմաց Մինսկը խոստացել էր Ռուսաստանի բյուջե ուղարկել ռուսական հումքի արտահանումից ստացված տուրքերը։

Ռուսաստանում հաշվարկել են, որ նման ձևով տարեկան 5,3 մլրդ դոլար կկորցնեն, իսկ բելառուսական տուրքերը կկազմեն 3,9 մլրդ դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը