Կարո՞ղ է Գյումրիից Երևան ճանապարհը նրա համար են կտրել-անցել, որ «էժանով» ծառայեն ժողովրդին
Լա՞վ եք մտածել
Փաշինյանն ասում է` «հեղափոխությունից» հետո կյանքը հայոց աշխարհում անճանաչելի է դարձել. նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրացել է 68 հազարի, կենսաթոշակներն ավելացրել են 3000-4000 դրամով, հպարտ քաղաքացիների աշխատավարձերը` 5-10 հազար դրամով։ Եվ սա ներկայացնում է որպես չտեսնված, չլսված մի բան. կարծես՝ տերպետրոսյանական դժնդակ տարիներից` մինչև իր վարչապետ դառնալը, էս երկրում բա՛ն չէր փոխվել` թոշակառուներն առաջվա պես 5 հազար դրամ ողորմություն էին ստանում բյուջեից, բյուջետային աշխատողները` 10 հազար դրամ, որ կարողանային հոգալ գործի գնալ-գալու ծախսը, և այլն։
Սրան հակառակ` հայաստանյան չափանիշներով առանց այն էլ բարձր իրենց աշխատավարձերն «ամենամսյա ստաբիլ պարգևավճարների» տեսքով կրկնապատկել են և 600-800 հազար դրամից հասցրել 1,2-1,5 միլիոն դրամի, ինչը գերազանցում է նվազագույն աշխատավարձը 18-22, միջին կենսաթոշակը (40-45 հազար դրամ)`35-37 անգամ։ Անունն էլ դրել են, թե` բարձրաստիճան պաշտոնյան պետք է բարձր աշխատավարձ ստանա, որ լավ աշխատի և կարողանա բարձրացնել «հպարտների» թոշակներն ու աշխատավարձերը։ Հա՛մ էլ` «աչքը կուշտ լինի, գրպանը` լիքը», որ կաշառք չվերցնի։
Դե՛ իհարկե։ Ինչպես կասեր ԱԺ փոխխոսնակ աշխատող Լենա Նազարյանը, իրենք հո «նվիրյալներ» չե՞ն, որ ինչ-որ քոսոտ 600-700 հազար դրամի դիմաց պատգամավորական, նախարարական կամ փոխնախարարական «չարքյաշ» աշխատանք կատարեն. կոճակ «սխմեն», պետության, պետական ինստիտուտների հերն անիծող որոշումներ, օրենքներ ընդունեն, հոխորտան Ազգային ժողովի ամբիոնից։
Կամ, կարո՞ղ է Գյումրիից Երևան ճանապարհը նրա համար են կտրել-անցել «տոտիկ-տոտիկ», որ «էժանով» ծառայեն ժողովրդին. հետո՞ ինչ, որ օրը մի քանի անգամ երդվում են էդ նույն ժողովրդի անունով, սեր են խոստովանում, փայփայում, գուրգուրում, խոնարհվում են ժողովրդի առաջ, հպարտանում ժողովրդով, երբ իրենց պետք է։
Մի բա՛ն չեմ հասկանում. բա մինչև «հեղափոխությունը» ո՞նց էին յոլա գնում նախկինների օրոք արդեն իսկ կրկնակի և ավելի բարձրացած «չնչին» աշխատավարձերով, ինչո՞ւ ծպտուն չէին հանում, չէին բողոքում։ Կարո՞ղ է կողմնակի եկամուտ ունեին` լրացուցիչ վարձատրվում էին ընդդիմություն աշխատելու համար...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից